քաղաքականություն

ԱՄՆ-ը խրախուսո՞ւմ է Ադրբեջանի գործողությունները

07.06.2012

– Արդյո՞ք սահմանային միջադեպերի մասին հաճախակի հրապարակումները տեղեկատվական միջոցների զարգացման արդյունք են, թե՞ իսկապես ավելացել են դրանք: – Միջադեպեր միշտ էլ եղել են: Սկսած 1994-ից` ոչ մի տարին առանց միջադեպերի չի անցել: Բնականաբար, եղել են իրավիճակի սրացման փուլեր: Օրինակ` 2002թ., 2003թ. նույնիսկ հրետանու կիրառմամբ, ականանետերով հրաձգություն է եղել, մարտեր են եղել, մարդիկ դրա համար մեդալ …

կարդալ ավելին

Բյուջեի մուտքերը` հունվար-մայիսին

07.06.2012

2012թ. առաջին հինգ ամիսների արդյունքներով` Պետական եկամուտների կոմիտեի կողմից պետական բյուջե է ապահովվել 322 մլրդ 756 միլիոն դրամ հարկեր, տուրքեր եւ վճարներ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցում է շուրջ 14,6 միլիարդ դրամով: Ընդ որում, այս տարվա մայիսի ցուցանիշը նախորդ տարվանը գերազանցել է 6,7 միլիարդ դրամով` կազմելով 74 միլիարդ 42 միլիոն դրամ: Այս մասին …

կարդալ ավելին

Լուրջ հարցեր

05.06.2012

«Վաղը չէ մյուս օրը կլինեմ Բաքվում եւ լուրջ հարցեր ունեմ տալու Ադրբեջանի ղեկավարին»,- երեկ Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ Լուրջ հարցերը, բնականաբար, կապված են նախօրեին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական դիվերսիայի հետ, որի արդյունքում զոհվել է 3 հայ զինծառայող, 5-ն էլ վիրավորվել է։ «Ես …

կարդալ ավելին

Բագրատյանը գնաց

05.06.2012

Երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ Վայոց Ձորի մարզպետ, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը, ով մինչեւ անցած շաբաթ պնդում էր, թե անկախ ԲՀԿ-ի` կոալիցիային մաս չկազմելուց, ինքը շարունակելու է պաշտոնավարել: Իշխանական շրջանակներում Վայոց Ձորի նոր մարզպետի ամենահավանական թեկնածու է համարվում Վայքի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Հարություն Սարգսյանը: Նշենք, որ արդեն որոշում է կայացվել նաեւ մեկ այլ հրաժարական ներկայացրած …

կարդալ ավելին

Հերթական դիվերսիան

05.06.2012

Երեկ առավոտյան հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր: Այդ մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Ձեռնարկված միջոցառումների եւ հայ զինծառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել …

կարդալ ավելին

Վերանշանակել է

05.06.2012

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Սահմանադրության համաձայն, վարչապետի առաջարկությամբ նշանակել է կառավարության անդամներից երեքին. Սերժ Սարգսյանի հրամանագրերով Էդվարդ Նալբանդյանը, Սեյրան Օհանյանը եւ Արմեն Երիցյանը համապատասխանաբար նշանակվել են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարների պաշտոններում: Այդ մասին հայտնում են նախագահի մամլո ծառայությունից:

կարդալ ավելին

Կամաց-կամաց կազմում են

05.06.2012

«Այն պատգամավորները, ովքեր ցանկանում են աշխատել, ընդգրկ-վում են ծանրաբեռնված հանձնաժողովներում` Տնտեսական, Պետաիրավական եւ Պաշտպանության ու ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովներում»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` անդրադառնալով այդ հանձնաժողովների կազմավորման գործընթացին: Վերջինս նաեւ նշել է, թե պատգամավորները պակաս հետաքրքրություն են ցուցաբերում հատկապես Եվրոինտեգրման եւ Մարդու իրավունքների հարցերով մշտական …

կարդալ ավելին

Նրանք կաշխատեն

05.06.2012

«Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավորներն առաջիկայում աշխատանքի կանցնեն պետական կառույցներում: Արմեն Մարտիրոսյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ ինքը հավանաբար կդասավանդի Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում: Իսկ Անահիտ Բախշյանն էլ հաստատել է այն տեղեկությունները, որ ինքը կաշխատի կրթական ոլորտում: Մեր թղթակցի հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը նրան ինչ-որ …

կարդալ ավելին

Եկավ, տեսավ, աջակցեց

05.06.2012

Թե ինչ ուղերձներ էր բերել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ՀՀ իշխանություններին` պարզ կդառնա առաջիկա զարգացումներից: Հ. Քլինթոնի ժամանումից րոպեներ առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը մեծ հանդիսավորությամբ մրցանակներ հանձնվեցին հիմնականում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ապա ԱՄՆ պետքարտուղարը կարճ ելույթ ունեցավ, որում կրկին կարեւորեց քաղաքացիական հասարակության դերը երկրի ժողովրդավարացման գործում եւ ուղեւորվեց հանդիպելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որին, …

կարդալ ավելին

Նոր խոսնակ

05.06.2012

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ` երեկ Գոհար Պողոսյանը նշանակվել է խորհրդարանի նախագահի մամուլի քարտուղար: Այդ մասին հայտնում է Ազգային ժողովի Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Հիշեցնենք, որ Գ. Պողոսյանը նախկինում գլխավորել է ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, սակայն Սամվել Նիկոյանի պաշտոնավարման ժամանակ հեռացվել էր աշխատանքից: Իսկ այդ վարչությունը դեռեւս շարունակում …

կարդալ ավելին

Շարունակվող եւ վտանգավոր մրցավազք

05.06.2012

«Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից վերջին շրջանում իրականացված` զենք ու զինամթերք ձեռք բերելու գործարքները, պատվերներն ու նոր զինատեսակների ներկրման ծրագրերը մեծացնում են երկու երկրների միջեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության վերսկսման հավանականությունը»,- նման գնահատական է պարունակում Ստոկհոլմում գործող Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի` SIPRI-ի մասնագետների տարեկան զեկույցը: «Ադրբեջանն ու Հայաստանը պարբերաբար սպառազինությունների մրցավազք սկսելու փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում»,- …

կարդալ ավելին

Արդեն խմբակցությունում է

05.06.2012

Երեկ ԱԺ-ում արդեն «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի իր աշխատասենյակը զբաղեցրել էր խմբակցության նորանշանակ ղեկավար, կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Հարկաբաժնում, որտեղ գտնվում է «Ժառանգություն» խմբակցությունը, գրեթե ոչ ոք չի եղել. Ռ.Հակոբյանը միայնակ նստած է եղել այդ սենյակում: Հիշեցնենք, որ վերջինս խմբակցության ղեկավար է նշանակվել ընդամենը 2 օր առաջ տեղի ունեցած կուսակցության վարչության նիստում: Խմբակցության քարտուղար է նշանակվել …

կարդալ ավելին

Ամառ է գալիս

05.06.2012

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 5-7-ը պաշտոնական այցով կմեկնի Ճապոնիա: Ինչպես տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը, Սերժ Սարգսյանը Տոկիոյում հանդիպումներ կունենա Ճապոնիայի բարձրագույն ղեկավարության հետ, կքննարկի հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Նախագահը հանդիպում կունենա նաեւ Ճապոնիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Սենդայ քաղաքում Սերժ Սարգսյանը կայցելի «Յուրիագ»-Հիյորիյամա» հուշահամալիր, հարգանքի տուրք կմատուցի ցունամիի զոհերի հիշատակին, կծանոթանա աղետի հետեւանքների …

կարդալ ավելին

Ավգյան սենյակներ

05.06.2012

Ազգային ժողովում այս օրերին աշխատանքային եռուզեռ է. բաժանվում են պատգամավորների աշխատասենյակները եւ որոշվում են մշտական հանձնաժողովների կազմերը: Ակտիվ է հատկապես Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի աշխատասենյակը, քանի որ այս դեպքում շատ հարցերում նրա կարծիքը որոշիչ է: Ընդ որում, Գ.Սահակյանի կարծիքը կարող է որոշիչ լինել ոչ միայն իր ղեկավարած, այլեւ մյուս խմբակցություններին վերաբերող որոշակի հարցերում: Իհարկե, …

կարդալ ավելին

Ինչպես միշտ

05.06.2012

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) անհանգստացած է Ղարաբաղյան հակամարտության գոտում ծավալվող իրավիճակով: Այդ մասին երեկ «Մեդիամաքսին» ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: Նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրավասությունը պատկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբին: «Այսօրվա դրությամբ մենք, ցավոք, ավելացնելու ոչինչ չունենք: Որքան ինձ հայտնի է, հայկական կողմը դեռեւս ՀԱՊԿ-ին չի դիմել»,- ասել …

կարդալ ավելին

Սպասում են Ծառուկյանին

05.06.2012

«Ես դրական եմ համարում այն հանգամանքը, որ ՀԱԿ-ը հայտնվեց ԱԺ-ում, որովհետեւ այդ դաշինքը մեր քաղաքական ճանապարհի կարեւոր օղակն է»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը` կարծիք հայտնելով, որ ԱԺ-ում ՀԱԿ-ի հետ քննարկումները կլինեն կառուցողական: «Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ցանկացած կուսակցություն ինքն է որոշում իր տեղն ու դերը դաշտում: Ապագան ցույց կտա …

կարդալ ավելին

«Ուժը պետք է բացառվի»

05.06.2012

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի երեկվա ասուլիսում, ինչպես եւ սպասվում էր, հատուկ անդրադարձ եղավ նախօրեին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական դիվերսիային, որին զոհ էր գնացել 3 հայ զինծառայող, եւս մի քանիսն էլ վիրավորվել էին։ «Ես տխրեցի վերջին զարգացումների հետ կապված: Ինձ մտահոգում է զինվորների անմիտ, անիմաստ մահը: Ուժի կիրառումը …

կարդալ ավելին

Հանուն գաղափարի

05.06.2012

Լեռնային Ղարաբաղում հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում մրցակցությունն ընթանալու է հիմնականում ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի եւ ներկայիս նախագահ Բակո Սահակյանի միջեւ: Այս մասին երեկ կայացած ասուլիսում հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ով վերջերս է վերադարձել Արցախի Հանրապետությունից: Ըստ նրա, բացի Վիտալի Բալասանյանից, կառաջադրվի եւս երկու թեկնածու` ՀՀ ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի …

կարդալ ավելին

Հայաստանը` Թուրքիայի քարտեզում

05.06.2012

Թուրքական դպրոցական դասագրքերում հայտնվել է քարտեզ, որի վրա որպես Թուրքիայի տարածք` ներկայացված են ամբողջ Հայաստանը, Վրաստանի մի մասը, այդ թվում` Աջարիան, Իրաքի, Բուլղարիայի, Կիպրոսի որոշ շրջաններ: Այդ մասին տեղեկացրել է թուրքական «Milliyet» թերթը` մանրամասնելով, որ համապատասխան քարտեզը տեղ է գտել Ստամբուլի դպրոցների աշակերտներին բաժանված մուլտիմեդիայի ձեռնարկներում: Տեսասկավառակը պատրաստվել է Թուրքիայի կրթության նախարարության կողմից մեկնարկած ազգային …

կարդալ ավելին

Քլինթոնը՝ դեսպանատանը

05.06.2012

Երեկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ներկա է գտնվել ԱՄՆ դեսպանության, «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության, Մեծ Բրիտանիայի դեսպանության, ԵԱՀԿ եւ ԵՄ գրասենյակների կողմից կազմակերպված համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման արարողությանը, որով մեծարվում էին այն անհատները, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետու կառավարման ու ազատ խոսքի խթանման դիրքերից: Ինչպես նշված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ, …

կարդալ ավելին