քաղաքականություն

Ուրիշ պատերազմ

09.06.2012

«Ռազմական գիտությունը կանոններ ունի: Ըստ այդ կանոններից մեկի` պատերազմ սկսելու համար նախ` տվյալ երկրի ժողովուրդը պետք է պատրաստ լինի, երկրորդ` բանակը եւ, վերջապես, իշխանությունը: Այս եռանկյունին հնարավորություն է տալիս ցանկացած երկրի ռազմական գործողություններ սկսել եւ հաղթել: Ադրբեջանում 12 ազգային փոքրամասնություններ են ապրում: Նրանց մեջ այսօր մեծանում է ազգային ինքնապահպանման խնդիրը»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է …

կարդալ ավելին

Օգնականը նաեւ քարտուղար է

09.06.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են վարչապետի օգնական Հարություն Բերբերյանի վրա: Այդ մասին տեղեկացնում է կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հիշեցնենք, որ մայիսի վերջին «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն ազատվեց վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից` նշանակվելով վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով:

կարդալ ավելին

Անքարտուղար

07.06.2012

ՀՀԿ-ից բացի, ԱԺ մյուս 5 խմբակցություններն արդեն հայտարարել են, թե ովքեր են լինելու խմբակցությունների քարտուղարները: Երեկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե մինչեւ հունիսի 20-ը խմբակցության նիստ կգումարեն, որի ժամանակ, այլ հարցերի հետ միասին, կքննարկեն նաեւ ՀՀԿ խմբակցության քարտուղարի հարցը: Իսկ արդյո՞ք պատճառն այն է, որ ՀՀԿ-ում ցանկանում են …

կարդալ ավելին

Նոր մոտեցումներ

07.06.2012

«Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր մոտեցումներ կներկայացվեն»,- երեկ Բաքվում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կայանալու է հունիսի 18-ին` Փարիզում:

կարդալ ավելին

Հերթական դիվերսիան

07.06.2012

Երեկ Ադրբեջանի կողմից հերթական դիվերսիոն գործողությունն է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին: Ինչպես հայտնում է ԼՂ-ի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը, անցած գիշեր` ժամը 4:15-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծի հարավային հատվածում` Հորադիզի ուղղությամբ, հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի կողմից ձեռնարկվել է Ղարաբաղի Պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկը ներթափանցելու հերթական փորձը: «Ղարաբաղյան ուժերի առաջապահ ստորաբաժանումները, …

կարդալ ավելին

Նաեւ Դավիթ Շահնազարյա՞նը

07.06.2012

Մեր տեղեկություններով` ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը կարող է միանալ ընդդիմադիր դաշտում արեւմտյան կողմնորոշում ունեցող «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ» եւ «Հանրապետություն» կուսակցությունների հավանական նախընտրական միավորմանը: Բանն այն է, որ Դ.Շահնազարյանը եւս արեւմտյան կողմնորոշում ունի: Որոշ տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ը ցանկանում է համագործակցության մղել արեւմտյան կողմնորոշում ունեցող ուժերին ու գործիչներին: Երեկ մեր թղթակիցը փորձել է Դ.Շահնազարյանից մեկնաբանություն ստանալ այս …

կարդալ ավելին

Կիսաավտորիտար, բայց «հիանալի»

07.06.2012

Երեկ հեղինակավոր «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «Պետություններն անցումային շրջանում» անվանումով զեկույցում Հայաստանը կրկին դասվել է կիսաավտորիտար կառավարում ունեցող պետությունների շարքին: Զեկույցում հատուկ ուշադրության են արժանացել հատկապես ընտրական համակարգերի կենսագործունեությունը, ազատ մամուլի եւ քաղաքացիական հասարակության վիճակը, ինչպես նաեւ` կոռուպցիայի դեմ պայքարին միտված քայլերը: Հիշեցնենք, որ հունիսի 4-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջան կատարած այցից առաջ …

կարդալ ավելին

Կփոխե՞ն Ընտրական օրենսգիրքը

07.06.2012

«Ես այդ հարցին դեռ ձեռնպահ կմնամ պատասխանելուց, որովհետեւ մի կողմից` միգուցե որոշ խնդիրներ կան, որոնք արժե իսկապես օրենսդրորեն լուծել, մյուս կողմից` մինչեւ ընտրությունները մնացել է 1 տարուց պակաս ժամանակ: Եվ կարծում եմ, որ այդ մասին արդեն քաղաքական քննարկումների արդյունքում պետք է որոշման հանգենք»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ պատգամավոր, Ընտրական օրենսգրքի հիմնական …

կարդալ ավելին

Ներքին հաղթանակների արտաքին խոցելիությունը

07.06.2012

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից ուղիղ մեկ ամիս հետո հայաստանյան քաղաքական օրակարգի բովանդակությունը կտրուկ փոխվեց. եթե մինչ այդ այն հագեցած էր առավելապես ներքին զարգացումներով, ապա այլեւս քաղաքական օրակարգի կարեւոր մասը կազմում են արտաքին քաղաքական, ցավոք` նաեւ անվտանգության խնդիրները: Մինչ Հայաստանում դեռ չէին մարել կոալիցիոն կրքերը, մինչ քաղաքական դաշտը լցված է նոր կառավարության ձեւավորման սպասումներով, հունիսի 4-ին …

կարդալ ավելին

Նոր մոտեցումներ

07.06.2012

«Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր մոտեցումներ կներկայացվեն»,- երեկ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: «Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ հասնել խաղաղության: Փարիզում կայանալիք հանդիպմանը մենք հակամարտության լուծման նոր մոտեցում կառաջարկենք: Խնդրի լուծումը պետք է գտնվի»,- ասել է նա: …

կարդալ ավելին

Առանց Խաչիկի

07.06.2012

Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը պաշտոնապես հաստատել է, որ հեռանում է այդ աշխատանքից: Երեկ տարածած հաղորդագրության մեջ Գալստյանը տեղեկացրել է, որ սույն թվականի հունիսի 6-ից պաշտոնապես դադարեցնում է իրականացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի պարտականությունները:«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն լրատվամիջոցներին, որոնց հետ աշխատանքային գործունեության այս տարիների …

կարդալ ավելին

«Գնացեք ու փոխեք համաեվրոպական կանոնները»,- ասում է «Ընտրական օրենսգրքի» հիմնական հեղինակ Դավիթ Հարությունյանը

07.06.2012

– Պարոն Հարությունյան, միջազգային դիտորդական խմբերն իրենց զեկույցներում մտահոգություն են հայտնել, որ շատ ընտրողների մոտ անձնագրերում դրվող կնիքը ժամանակից շուտ է օքսիդացել: Իսկ ընդդիմությունը հայտարարում է, թե դա հնարավորություն է ընձեռել, որ մի ընտրողը քվեարկի մեկից ավելի անգամ: Այսինքն` չիրականացավ Ձեր` որպես Ընտրական օրենսգրքի հիմնական հեղինակի այն պնդումը, թե անձնագրում դրվող կնիքը կսահմանափակի ընտրակեղծիքների հավանականությունը: …

կարդալ ավելին

Մերժել են ու հրավիրել

07.06.2012

«Անկարան մերժել է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կոչը` նկատելով, որ այդ հարցում եղած հիմնական խոչընդոտը եղել է Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը: Թուրքիայի կեցվածքն այս հարցում պարզ է»,- երեկ նման տեղեկատվություն է հրապարակել թուրքական «Hurriyet Daily News»-ը` հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին: Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 4-ին Երեւանում …

կարդալ ավելին

Գիլմորն է գալիս

07.06.2012

ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորը հունիսի 11-12-ին կայցելի Հայաստան: Ըստ ԵԱՀԿ-ի պաշտոնական հաղորդագրության, Հայաստանից հետո, ԵԱՀԿ գործող նախագահը հունիսի 12-13-ին կլինի Վրաստանում, իսկ 13-14-ին` Ադրբեջանում: Այցի շրջանակներում Գիլմորը հանդիպումներ կունենա իշխանությունների ու կուսակցությունների ներկայացուցիչների հետ եւ կքննարկի տարածաշրջանում ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր:

կարդալ ավելին

Էլի կիսաավտորիտար

07.06.2012

«Հայաստանը շարունակում է մնալ կիսաավտորիտար կառավարում ունեցող պետությունների շարքում»,- նշված է հեղինակավոր իրավապաշտպան «Freedom House» կազմակերպության` երեկ հրապարակված «Պետություններն անցումային շրջանում» վերնագրով հերթական զեկույցում: Դրանում ամփոփվում են Արեւելյան Եվրոպայի, Բալկանների եւ հետխորհրդային տարածքի 29 պետությունների` վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված զարգացումները: «Սառը պատերազմից հետո մեծ ժողովրդավարական հաջողություն գրանցած երկրների երիտասարդ ժողովրդավարական համակարգերը այժմ լրջորեն խոցելի …

կարդալ ավելին

Րաֆֆիի հանգույն

07.06.2012

«2013 թվականի նախագահական ընտրություններում «Ժառանգություն» կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, կառաջադրի սեփական թեկնածուին»,- երեկ կայացած ասուլիսում ասել է «Ժառանգության» նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, չմասնավորեցնելով, սակայն, թե ո՞վ կլինի այդ թեկնածուն: «Կուսակցությունը կառաջադրի նախագահական ընտրություններին այն մարդու թեկնածությունը, ում կտեսնի այդ դերում, մի կողմից էլ` տվյալ մարդը պետք է պատրաստ լինի առաջադրվելուն: Մենք կողմնակից ենք, որ առավել լայն …

կարդալ ավելին

35 դեպք

07.06.2012

«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքի նոր փոփոխություններով պայմանավորված` էապես ընդլայնվել է Օպերատիվ հետախուզության վարչության գործառույթը: Ռիսկի չափման համակարգի ներդրման արդյունքում` վարչության գործունեությունը համալրվել է օպերատիվ-հետախուզական նոր գործառույթներով: Օպերատիվ հետախուզության վարչության կողմից ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում` առանց հաշիվ-ապրանքագրերի տեղափոխման եւ առաքման 35 դեպք է բացահայտվել, կազմվել են վարչական ակտեր շուրջ 45 …

կարդալ ավելին

Վրացական անձնագիր

07.06.2012

Տարածաշրջանային այցի շրջանակում Վրաստանում գտնվող Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախագահ Միխայիլ Սահակաշվիլիից վրացական անձնագիր է ստացել: Արդարադատության նոր շենքի պայմաններին ծանոթանալուց հետո Սահակաշվիլին Քլինթոնին է հանձնել անձնագիրը, որը նա երախտագիտությամբ է ընդունել: ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը, ինչպես նախկինում, աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, եւ կոչ է արել Ռուսաստանին` «դադարեցնել վրացական տարածքների օկուպացիան …

կարդալ ավելին

Թաքցնում են զոհերի իրական թիվը

07.06.2012

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը երեկ կայացած ասուլիսում` անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն հարձակմանը, նշել է, որ հայտնի են նրանց կողմից զոհեր, որոնք հիմնականում ժամկետային զինծառայողներ են: «Ստացվում է, որ դիվերսանտները կարող են իրականացնել սադրիչ գործողություններ` շատ լավ իմանալով, որ կարող են ստանալ պատասխան քայլ, որից կարող են տուժել իրենց սահմանապահ զորքերը: Այդ դեպքում ինչպիսի դիվերսանտներ …

կարդալ ավելին

«Վիրավորների վիճակը լավ է»

07.06.2012

Սա առավելագույնն է, որ պատկան մարմիններն ասում են վիրավորված զինվորների մասին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի օրը` հունիսի 4-ի գիշերը, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի` Չինարիի եւ Բերդավանի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհվել է` 3 եւ վիրավորվել` 6 զինծառայող: Պն մամուլի ծառայության տվյալներով` ավագ լեյտենանտ Մուշեղ Հարությունի Նուրբեկյանը ազդրերի եւ նստատեղի շրջանում հրազենային վիրավորումներով …

կարդալ ավելին