Գիլմորն է գալիս

07/06/2012

ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորը հունիսի 11-12-ին կայցելի Հայաստան: Ըստ ԵԱՀԿ-ի պաշտոնական հաղորդագրության, Հայաստանից հետո, ԵԱՀԿ գործող նախագահը հունիսի 12-13-ին կլինի Վրաստանում, իսկ 13-14-ին` Ադրբեջանում: Այցի շրջանակներում Գիլմորը հանդիպումներ կունենա իշխանությունների ու կուսակցությունների ներկայացուցիչների հետ եւ կքննարկի տարածաշրջանում ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր: