Անքարտուղար

07/06/2012

ՀՀԿ-ից բացի, ԱԺ մյուս 5 խմբակցություններն արդեն հայտարարել են, թե ովքեր են լինելու խմբակցությունների քարտուղարները: Երեկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե մինչեւ հունիսի 20-ը խմբակցության նիստ կգումարեն, որի ժամանակ, այլ հարցերի հետ միասին, կքննարկեն նաեւ ՀՀԿ խմբակցության քարտուղարի հարցը: Իսկ արդյո՞ք պատճառն այն է, որ ՀՀԿ-ում ցանկանում են խմբակցության ղեկավար նշանակել իրենց համամասնական ցուցակի 110 հորիզոնականում գտնվող Հովհաննես Սահակյանին, ով դեռ պատգամավոր չէ: Եվ սպասում են, որ Կառավարության կազմը հաստատելուց հետո պատգամավորներից մի քանիսը գործադիր մարմնում պաշտոն կստանա, որի արդյունքում մանդատ կազատվի, եւ Հ.Սահակյանը պատգամավոր կդառնա: «Դրա հետ չի կապված, բայց նաեւ նրա թեկնածությունն է քննարկվում»,- ավելացրել է Գ.Սահակյանը: Հիշեցնենք, որ անցած տարեվերջին, երբ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն ընտրվեց ԱԺ փոխնախագահ, նորից խոսակցություններ կային, թե նրա փոխարեն կնշանակվի Հ.Սահակյանը: Սակայն, որոշ տեղեկությունների համաձայն, դա տեղի չունեցավ, քանի որ նրա թեկնածությունը պաշտպանում էին պաշտոնանկ արված ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու Գ.Սահակյանը: Եվ որոշ տեղեկությունների համաձայն` ԱԺ նախագահ դառնալուց հետո Հ.Աբրահամյանը նորից փորձում է Հ.Սահակյանին նշանակել խմբակցության քարտուղար: