«Ինովացիոն նախարարություն ստեղծելու հարցը պետք է քննարկել գործընկերների հետ, քանի որ կան եւ կողմ, եւ դեմ փաստարկներ,- երեկ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը,- Պետք է մտածենք ոչ թե բազմաթիվ նոր նախարարություններ բացելու, այլեւ նախարարությունների օպտիմալիզացիայի մասին, որպեսզի ֆունկցիաների կրկնություններ չլինեն»։ Ըստ վարչապետի, ՏՏ ոլորտի գործընկերների առաջարկը կքննարկվի` նայելով դեպի ապագան, ելնելով …
կարդալ ավելինՀամաշխարհային բանկը հրապարակել է «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» անվանմամբ հերթական կիսամյակային զեկույցը, որում 0.2 տոկոսային կետով նվազեցրել է Հայաստանի 2012թ. տնտեսական աճի վերաբերյալ հունվարյան կանխատեսումը: Հունվարին ՀԲ-ն կանխատեսել էր Հայաստանի համախառն ներքին արդյունքի 4.3 տոկոսի աճ, մինչդեռ նոր զեկույցում կանխատեսվող ցուցանիշը կազմում է 4.1: Տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որի տնտեսական աճի կանխատեսումը ՀԲ-ի կողմից նվազեցվել …
կարդալ ավելինԵրեկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված չորս թեկնածուներին: Առաջադրվել են գործող նախագահ Բակո Սահակյանը, Պաշտպանության նախկին փոխնախարար Վիտալի Բալասանյանը, գիտաշխատող Արկադի Սողոմոնյանը եւ ներկայումս գործազուրկ Վալերի Խաչատրյանը: Նշենք, որ ընտրությունների անցկացման համար կազմավորվել է 274 ընտրական տեղամաս, որոնցից մեկը` Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչությունում` ՀՀ-ում …
կարդալ ավելին«Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը երեկ` հունիսի 15-ին, առավոտյան հրավիրվել էր Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ նա նույնպես հրաժարվել է ցուցմունք տալ: Նա ԱԱԾ-ում է մնացել շուրջ 1 ժամ: Ավելի ուշ` «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում, նա հայտարարել է, թե հրաժարվել է ցուցմունք տալ, քանի որ ԱԱԾ հայտարարության մեջ արված ձեւակերպումները խոսում են այն մասին, որ ինքը …
կարդալ ավելինԵրեկ տեղի են ունեցել Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի, ապա` խորհրդի նիստերը, որոնց ընթացքում որոշվել է նոր կառավարության կազմը, որը «նոր» կարելի է համարել ավելի շատ ժամանակագրական, քան բովանդակային իմաստով: Գործող կառավարության կազմի 18 նախարարներից փոխվելու են ընդամենը 5-ը, մյուսները մնալու են իրենց պաշտոններում: ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստում նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է այդ հինգ …
կարդալ ավելինՍոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը երեկ հայտարարել է, թե «Ազատ հայրենիք» կուսակցության պատվերով, մայիսի 26-27-ը ընկած ժամանակահատվածում Արցախի 6 շրջկենտրոններում, 14 գյուղերի 37 դիտակետերում բնակվող 946 չափահասների շրջանում սոցիոլոգիական հետազոտություններ է անցկացրել ԼՂՀ-ում եւ պարզել, որ ԼՂՀ նախագահական առաջիկա ընտրություններում ձայների մեծամասնությամբ հաղթելու է ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը: «ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կհավաքի 30% ձայն, Վիտալի …
կարդալ ավելինՀայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում` անդրադառնալով հունիսի 18-ին Փարիզում կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այդ հանդիպման ժամանակ ներկայացնելով մի քանի գաղափարներ, փորձելու են մոտեցնել երկու երկրների դիրքորոշումները ղարաբաղյան բանակցություններում: «Մենք ցանկանում ենք շարունակել երկխոսությունը: Ուրախ ենք, որ երկու երկրների արտգործնախարարները ու ԵԱՀԿ …
կարդալ ավելին«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը երեկ news.am-ի հետ զրույցում տարակուսանք է հայտնել, թե ինչո՞ւ ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ-ական պատգամավոր, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանին ԱԱԾ հրավիրելը դարձավ «հայոց պատմություն»: Պ. Մակեյանի խոսքով` հասկանալի է, որ այս իշխանության ժամանակ հնարավոր է ցանկացած մարդու «գլխին սարքել», բայց Վարդան Օսկանյանն, ըստ նրա, այն մարդն է, ով 14 …
կարդալ ավելինԵրեկ վերջապես կայացավ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի այն նիստը, որին քաղաքական դաշտը սպասում էր կոալիցիա չմտնելու մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո: Այսպիսով, երեկ ՀՀԿ Տրանսպորտի ու կապի նախարարի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրել է Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, Առողջապահության նախարարի պաշտոնում` Երեւանի Պետական բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանին, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի …
կարդալ ավելինՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը երեկ տեղեկացրել է, որ հունիսի 15-ին 3-րդ երկիր է ուղարկվել ադրբեջանցի ռազմագերի Ախունդզադե Մամմադբաղիր Թալիբօղլին: Հիշեցնենք, որ նա հայ-ադրբեջանական շփման գիծն անցել եւ հայկական զինված ուժերի ստորաբաժանումներին էր հանձնվել 2012թ. հունվարի 23-ին:
կարդալ ավելին«Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը, ով երեկ հրավիրվել էր ԱԱԾ, «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ հինգշաբթի օրն ինքը «Սիվիլիթասի» հետ կապված քրեական գործի մանրամասները ներկայացրել է Եվրամիության երկրների եւ ԱՄՆ դեսպաններին: Նա հույս ունի, որ այդ հանդիպումն ազդեցություն կունենա գործի վրա: «Ես ուզում եմ, որ այս հարցին վերջ տրվի, որովհետեւ սա արդեն աբսուրդ է, անհեթեթ …
կարդալ ավելինՄեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի` թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ծննդյան պաշտոնական օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանատուն: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` շնորհավորական խոսքում Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իր գործունեությամբ թագուհին վաստակել է ոչ միայն իր հպատակների, այլ նաեւ աշխարհի շատ ու շատ ժողովուրդների հարգանքն …
կարդալ ավելին«Ադրբեջանի պահվածքն ընդհանուր առմամբ կանխատեսելի է. սկզբում հրադադարի խախտման փորձ է արվում, իսկ հետո միջազգային հանրության` իրավիճակի սրումը դադարեցնելու կոչերի ֆոնին Բաքվից հայտարարություններ են հնչում, որոնք հորդորում են «հանդարտեցնել» իրավիճակը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ-ի ղեկավար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը շփման գծում միջադեպերի հետաքննության վերաբերյալ: Մամեդյարովն …
կարդալ ավելին«Նեզավիսիմայա գազետա» թերթը` անդրադառնալով հունիսի 11-14-ին ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի արտաքին գործերի ու առեւտրի նախարար Էյմոն Գիլմորի Հարավային Կովկաս կատարած այցին, նկատում է, որ այն չնվազեցրեց Հայաստանի ու Ադրբեջանի շփման գծում լարվածությունը: «Փոխհրաձգությունները շարունակվեցին նաեւ չճանաչված Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին: Երեւանում ու Բաքվում Գիլմորը խոսեց բռնության անթույլատրելիության մասին: Սակայն այս երկրներից ստացվող հաղորդագրությունների համաձայն` ասվածն …
կարդալ ավելին– ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը տարածաշրջան ի՞նչ հստակեցումներ մտցրեց կամ ի՞նչ փոփոխություններ առաջացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: – Ոչ մի փոփոխություն: Բանակցությունները կշարունակվեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դադարումը, կա՛մ Հայաստանի, կա՛մ Ադրբեջանի դուրս գալը Մինսկի խմբից ես չեմ պատկերացնում, եւ այդ բանակցությունները կշարունակվեն մոտավորապես այն ձեւաչափով, որով ընթացել են մինչ այժմ: Իսկ բախումներ սահմանում …
կարդալ ավելին«Ի տարբերություն հեռուստաընկերությունների` նախընտրական եւ հետընտրական փուլերում կայքերն այս կամ այն կուսակցության նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն չեն դրսեւորել: Ինչ դիրքորոշում ունեին, այդ ձեւով էլ շարունակում էին աշխատել»,- երեկ ասաց «Լրագրողներ հանուն ապագայի» հ/կ նախագահ Սուրեն Դեհերյանը` ամփոփելով կայքերի մշտադիտարկման արդյունքները: Հիշեցնենք, որ «Լրագրողներ հանուն ապագայի» հ/կ-ն 10 առցանց լրատվամիջոցների (1in.am, 7or.am, a1plus.am, szatutyun.am, civilnet.tv(.am), lragir.am, news.am, …
կարդալ ավելինԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը, Մեծ Բրիտանիա կատարած այցի ծրագրի շրջանակներում, հունիսի 13-ին Օքսֆորդի համալսարանի Արեւելյան ինստիտուտում հանդիպում է ունեցել համալսարանի տարբեր ինստիտուտների մի խումբ դասախոսների եւ ուսանողների հետ: ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Ա. Ղուլյանը պատմել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի, ԼՂՀ անցած քսանամյա ուղու, երկրում իրականացվող գիտակրթական …
կարդալ ավելինՅուրաքանչյուր հնչեղ քրեական գործ ստիպում է հիշել Ֆուշեի` արդեն դասական դարձած խոսքը. «Ասեք մեկ նախադասություն, եւ ես ձեզ կձերբակալեմ` որպես հայրենիքի դավաճանի»: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում կա՛մ այլեւս ազնիվ մարդ չի մնացել, կա՛մ իշխանություններն այնքան հմուտ են բանսարկությունների ոլորտում, որ յուրաքանչյուրի համար Քրեական օրենսգրքից կարող են առանձնացնել հարմար մի հոդված: Հիշո՞ւմ եք` ինչ պատահեց, …
կարդալ ավելինՓորձագետ Ռուբեն Մեհրաբյանը` մեկնաբանելով ՀԱԿ-ի ազդեցիկ գործիչներ Նիկոլ Փաշինյանի եւ Լեւոն Զուրաբյանի` միմյանց հակասական հայտարարությունները, երեկ news.am-ին ասել է, թե իր տպավորությամբ` ՀԱԿ-ում իսկապես կան սկզբունքային տարաձայնություններ` ինչպես քաղաքական իրավիճակի գնահատման, այնպես էլ` հետագա գործողությունների շուրջ: «Փաշինյանի եւ Զուրաբյանի հայտարարությունների հակասությունը սկզբունքային տարաձայնությունների վկայությունն է»,- ասել է Ռ.Մեհրաբյանը: Հիշեցնենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն …
կարդալ ավելինՀայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում երեկ արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր, բայց դրանք ինտենսիվ բնույթ չեն կրել: ՀՀ Պաշտպանության նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հայկական կողմից տուժողներ չկան:
կարդալ ավելին