քաղաքականություն

Պաշտոնի գինը

23.06.2012

Մեր թղթակցի հետ զրույցում Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը «անհեթեթություն» է համարել այն լուրերը, թե իր վերանշանակման գործում մեծ դեր է ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նշենք, որ ըստ քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների, 2007թ. Քաղաքաշինության նախարարի պաշտոնից Բնապահպանության նախարարի պաշտոնին տեղափոխվելու համար Ա. Հարությունյանը փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին 1 մլն դոլար է տվել: Իսկ այս …

կարդալ ավելին

Օսկանյանը` պարտիզա՞ն

23.06.2012

ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը երեկ Կառավարության շենքի մոտ` պատասխանելով լրագրողների հարցին` անդրադարձել է «Սիվիլիթաս» հիմնադրամի եւ նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործին: «Ազնիվ մարդը պետք է գա բացատրի, գոռա, գրի, բոլորին պատմի, որ ինքը ազնիվ ա, ամեն ինչը ճիշտ չի, էս մարդը ճիշտ չի, էն մարդը ճիշտ չի: Բայց պարտիզանի պես լռելն անընդունելի է»,- …

կարդալ ավելին

Կամ` կամ

23.06.2012

«Որոշ հարցերում մենք կարող ենք համագործակցել ԲՀԿ-ի հետ: Դա մի կողմից` լավ է, բայց մյուս կողմից քեզ զրկում է ամբողջական միասնական կուրս մշակելու հնարավորությունից: Այսինքն` միասնական քաղաքական կուրս մշակել եւ վստահ լինել, որ ոչ ոք այդ կուրսից չի շեղվելու, ցավոք սրտի, այսօր հնարավոր չէ: Դու պետք է լինես կամ ընդդիմություն, կամ իշխանություն»,- երեկ մեր թղթակցի …

կարդալ ավելին

Վարձեք Ոստիկանությունից

23.06.2012

««Հարսնաքար» ռեստորանում կատարվածը չարամիտ հանցագործություն է, որի համար պետք է բոլորը պատասխան տան»,- երեկ Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում անդրադառնալով «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցների կողմից բժիշկներին դաժան ծեծի ենթարկելու դեպքին, ասել է փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանը: Պատասխանելով այդ համալիրի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի վերաբերյալ հարցին` Հունանյանն ասել է. «Ուզո՞ւմ եք իմ կարծիքն իմանալ. …

կարդալ ավելին

Զմայլանքի գինը

23.06.2012

«Զմայլվում եմ Հայաստանի տնտեսությամբ»,- երեկ Երեւանում կայացած գործարար համաժողովի ժամանակ նման հայտարարություն է արել Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի գլխավոր քարտուղար Օրսալիա Կալանցոպուլոսը: «Հայաստանը միակ երկիրն է, որ կարողացել է հասնել ծրագրված հարկաբյուջետային ցուցանիշներին նախընտրական փուլում»,- ասել է նա` ավելացնելով, որ հարկաբյուջետային ցուցանիշների կատարողականը ցույց է տալիս, որ Հայաստանում կա կարգապահություն եւ ունակություն` դիմագրավել այն …

կարդալ ավելին

«Քաղաքական դաշտը, ոչնչացման եզրին է»,- ասում է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը

23.06.2012

– Ինչպե՞ս եք գնահատում Կառավարության նոր ծրագիրը: – Կառավարության ծրագրին ծանոթ չեմ, միայն տեղյակ եմ քննարկումների ընթացքին, սակայն չեմ ուզում դրա հիման վրա կարծիք կազմել: Բայց մի բան պարզ է. կառավարությունը հինգ տարի, փաստորեն, խոտանել է տնտեսական ամբողջ համակարգը եւ որեւէ առաջընթաց չի արձանագրել, ընդհակառակը` արտագաղթ, գումարած` սոցիալական լրջագույն խնդիրներ, աղքատության մոտ քառասուն տոկոսի աճ, …

կարդալ ավելին

«Թալանողները կառավարությունից ուժեղ են»,- ասում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, պատգամավոր Վահան Հովհաննիսյանը

23.06.2012

– Ձեր ելույթում հայտարարեցիք, թե նախընտրական շրջանում իշխանություններն անվճար ջուր են տվել գյուղացիներին` որպես ընտրակաշառք: Այդ պատճառով էլ այսօր հանրապետության ջրամբարների մեծ մասը դատարկ են, ու այժմ Սեւանա լճից ոռոգման նպատակով պետք է կրկնակի չափով ջուր բաց թողնել: Դուք նման տեղեկություններ ունե՞ք: – Ես ունեմ տվյալներ, որոնք ապացույցներ չեն: Թալինի շրջանի Պարտիզակ գյուղի բնակիչներն ասում …

կարդալ ավելին

Պայքար ցինիզմի դեմ

23.06.2012

«Ամենամեծ խնդիրը, որի դեմ այս խորհրդարանում մեզ հարկ կլինի պայքարել, ցինիզմն է»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Համոզմունքս խորանում է, որ իշխող քաղաքական վերնախավը ոչ մասնագիտական աշխատաոճով ի վիճակի չէ ճիշտ որոշումներ ընդունել, ճիշտ պետություն կառուցել,- ներկայացնելով նորընտիր ԱԺ-ի գործունեության առաջին երկու օրերից ստացված իր տպավորությունները` ասաց Հ. …

կարդալ ավելին

Չի լինի քնած հանձնաժողով

23.06.2012

ԱԺ մշտական հանձնաժողովները երեկ ընտրեցին հանձնաժողովի նախագահի տեղակալներին: Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը: Մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում կան անսահմանափակ խնդիրներ: Արդյոք Մ.Եսայանը պատկերացնո՞ւմ է, թե ինչ գործունեություն է սպասվում իրեն, եւ ինչ խնդիրներ կարող է լուծել, հատկապես որ, գրեթե բոլոր ոլորտներում ամեն քայլափոխի ոտնահարվում են …

կարդալ ավելին

Իսկ անբարոյականները շարունակում են խայտառակել

23.06.2012

Եթե լսես երկրի նախագահի խոսքը` արտասանած նորանշանակ կառավարության ներկայությամբ` առանց իմանալու` ով է գեղեցիկ այդ տողերի հեղինակը, կարող ես վկայել` բավականին ներկայանալի տեքստ է: Նախ` լսում ես` առանց հոգնելու: Եվ հետո` ինքդ էլ չես նկատում` ինչպես ես տեղ-տեղ գլխով համաձայնության նշաններ անում: Սակայն ամեն ինչ միանգամից փոխվում է, երբ գիտակցում ես` տեքստի հեղինակը ՀՀ նախագահն …

կարդալ ավելին

Վարչապետը ստում է

21.06.2012

«Եթե Դուք լինեիք երկրի ղեկավարը, ինչպե՞ս կվարվեիք այն վարչապետի հետ, որը հայտարարում է, թե «ի՞նչ անենք, ամեն ինչ անենք, որ մարդիկ չփախչեն, որ այդ կրիտիկական զանգվածը մնա ու հեղափոխությո՞ւն անի»,- երեկ ԱԺ-ում Կառավարության 2012-2017թթ. ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին այսպիսի հարց է ուղղել ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` միաժամանակ ներկայացնելով այս տարվա արտագաղթի …

կարդալ ավելին

Անմեկնելի ծրագիր

21.06.2012

«Դուք բերել եք մի անմեկնելի ծրագիր, սա շատ սիրուն, բարի ցանկությունների, մտադրությունների հռչակագիր է: Պարոն վարչապետ, դուք փորձ ունեք, նորանշանակ վարչապետ չեք, եւ կարելի էր ավելի հիմնավորված ու փաստարկված ծրագիր ներկայացնել: Վստահ եմ, որ Ձեր տնտեսական բլոկի նախարարներն ի վիճակի էին ներկայացնել փաստարկված ու հիմնավորված ծրագիր, այլ ոչ թե նման կենացներով մի փաստաթուղթ: Բոլորս էլ …

կարդալ ավելին

Գիզիրյանը դեռ չի որոշել

21.06.2012

Շրջանառվող լուրերի համաձայն` Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը դժգոհ է ԱԺ ընտրությունների ժամանակ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կատարած աշխատանքից: Մեր տեղեկություններով, նա նեղ շրջանակներում հայտարարել է, թե սեպտեմբերին Գյումրիում կայանալիք քաղաքապետի ընտրություններում ինքը չի սատարելու Ղուկասյանի թեկնածությունը: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում Ա. Գիզիրյանն այս առնչությամբ ասել է. «Երբ գա ժամանակը, դրա մասին կիմանաք: Քաղաքապետի ընտրությանը …

կարդալ ավելին

Ընդդիմություն ընդդիմությանց

21.06.2012

Ազգային ժողովի երեկ մեկնարկած արտահերթ նստաշրջանը կարեւոր էր ոչ այնքան կառավարության ներկայացրած ծրագրի քննարկման ու քվեարկության առումով (իշխանությունն այն ընդունելու խնդիր չունի), այլ հասկանալու համար` վերջապես ինչ է իրենից ներկայացնում կամ ներկայացնելու խորհրդարանական երկրորդ ուժը` «Բարգավաճ Հայաստանը»: Պարզվեց` ոչինչ: Կամ` ամեն ինչից մի քիչ: ԱԺ կանոնակարգ-օրենքով` գործադիր իշխանությանը մաս չկազմող խմբակցությունը պետք է հայտարարի ընդդիմություն …

կարդալ ավելին

Օլիգարխների կարիք ունե՞նք

21.06.2012

«Մասնագիտական կրթության եւ ուսուցման հեռանկարները» թեմայով համաժողովի ժամանակ երեկ ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը հայտարարել է. «Թեեւ դուք չունեք նավթ եւ գազ, սակայն ունեք ուղեղ, որով էլ միշտ աչքի եք ընկնում»: Միաժամանակ դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի պրոբլեմը օլիգարխիան է: Նրա խոսքով` ՀՀ-ում իր գործունեության ընթացքում ինքը տարբեր հանդիպումների ժամանակ հաճախ է …

կարդալ ավելին

Առանց ռելսերի վրա պառկելու

21.06.2012

– «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոալիցիա չմտավ, սակայն չհայտարարեց, որ ընդդիմություն է: Այս դեպքում ձեր կուսակցությունն ի՞նչ կողմնորոշում ունի: – ԲՀԿ-ն շարժվում է այն քաղաքական շարժառիթներով, որոնք ընկած են մեր գործունեության հիմքում: Նախ ուզում եմ ասել, որ սխալ է մեկնաբանվում ԱԺ կանոնակարգ-օրենքը: Այնտեղ որեւէ իմպերատիվ եւ հրամայական պահանջ չկա, թե ինչ-որ հայտարարություն պետք է անել: Եվ …

կարդալ ավելին

Կենացները քաղցրանում են

21.06.2012

Երեկ Ազգային ժողովը հայտնվել էր գրեթե արտակարգ իրավիճակում, քանի որ քննարկում էր ՀՀ կառավարության 2012-2017թթ. ծրագիրը: Քննարկումը բավականին բուռն էր ՀԱԿ-ի, «Դաշնակցություն» եւ «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորների ու ԲՀԿ խմբակցության մի քանի անդամների խիստ քննադատության շնորհիվ: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ու նրա կառավարության հատկապես ֆինանսական բլոկի նախարարները գլուխները կախ լսում էին իրենց հասցեին ուղղված սուր հայտարարությունները: Դժվար …

կարդալ ավելին

Սեպտեմբերը Գյումրիում թեժ է լինելու

21.06.2012

Դատելով նրանից, թե ովքեր են պատրաստվում Գյումրիի քաղաքապետի ընտրություններին առաջադրել իրենց թեկնածությունները, արդեն իսկ կարելի է ենթադրել, որ սեպտեմբերի 9-ին Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրությունները բավական լուրջ զարգացումներ են ունենալու: Նախ` քաղաքապետի պաշտոնում իր թեկնածությունը արդեն չորրորդ անգամ պատրաստվում է առաջադրել գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: ՀԱԿ-ից իր թեկնածությունն առաջադրելու է Գյումրիի համակարգող Մուրադ Գրիգորյանը: Նաեւ խոսակցություններ …

կարդալ ավելին

ՊՆ-ն հետեւում է «Հարսնաքարի» գործին

21.06.2012

ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած միջադեպին, որի հետեւանքով ռեստորանի աշխատակիցների կողմից դաժան ծեծի են ենթարկվել Կենտրոնական զինվորական հոսպիտալի երեք բժիշկներ: «Պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ՀՀ ցանկացած քաղաքացու նկատմամբ ոտնձգության դրսեւորումը, անկախ նրանից` տուժողը շարքային քաղաքացի է, զինված ուժերի ժամկետային զինծառայող կամ սպա: Պաշտպանության …

կարդալ ավելին

Օսկանյանը դիմել է Գլխավոր դատախազին

21.06.2012

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը «Սիվիլիթասի» գործով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Օսկանյանի լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ ներկայացրած բողոքում իրենք Գլխավոր դատախազին խնդրում են «վերացնել քրեական գործ հարուցելու մասին որոշումը եւ քրեական գործով վարույթը կարճել հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ»: «Որպեսզի լինի …

կարդալ ավելին