Երեկ մեր թղթակցի հետ զրույցում «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը հրաժարվել է մեկնաբանել Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «Ցպահանջ արդարություն» հոդվածը, որում վերջինս անդրադարձել էր նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործին` հայտարարելով, որ իրենից կախված ամեն ինչ անելու է, որ «Վ. Օսկանյանը նստի»: «Ես այդ հոդվածի հետ կապված ոչ մի բան …
կարդալ ավելինԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը երեկվա նիստում քննարկել է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Հիշեցնենք, որ այդ նախագծերն ԱԺ է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային …
կարդալ ավելինԼՂՀ-ում հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների համար կազմավորվել է 274 ընտրական տեղամաս: ԼՂՀ ԿԸՀ-ից հայտնում են, որ ԼՂՀ բոլոր շրջաններում կազմակերպվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների մասնագիտական դասընթացներ, որտեղ ուսուցանվել եւ որակավորում են ստացել ԸՀ-ների անդամության թեկնածուներ` առաջիկայում կազմավորվող ՏԸՀ-ների կազմը անհրաժեշտ թվով անդամներով համալրելու համար: Ըստ ԼՂՀ ԿԸՀ հաղորդագրության` վիճակահանությամբ հաստատվել է ԼՂՀ …
կարդալ ավելինԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նամակ է հղել վարչապետ Տիգրան Սարգսյանին` ՀԱԿ անդամ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության գրասենյակի շուրջ ստեղծված խնդրի վերաբերյալ: Հիշեցնենք, որ պետական կառավարչական հիմնարկների տարածքային ստորաբաժանումներին տարածքներով ապահովելու խնդրի լուծման անհրաժեշտությունից ելնելով` ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչությունը նպատակահարմար չի համարել «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հետ կնքված վարձակալության պայմանագրի վերակնքումը: Այնուհետեւ, հայցադիմումով …
կարդալ ավելինԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ, ԱԺ ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները կներգրավվեն խորհրդարանական 12 հանձնաժողովների աշխատանքներին: Այդ նպատակով մշակվել է ԱԺ կանոնակարգ` օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծ: Ըստ այդմ, եթե խմբակցության անդամների ընդհանուր թվի կրկնապատիկը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից, ապա խմբակցությունն իրավունք ունի իր անդամին ներկայացնելու մինչեւ երեք մշտական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար` յուրաքանչյուր …
կարդալ ավելինԵրեկ Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այդ հանդիպման նկատմամբ որոշակի սպասում էր առաջացրել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Բաքվում արած այն հայտարարությունը, թե հունիսի 18-ին Փարիզում կայանալիք հանդիպման ժամանակ կողմերին կարող են «նոր մոտեցումներ» ներկայացվել: Երեկվա հանդիպումից հետո, սակայն, որեւէ նոր մոտեցման մասին չի հայտարարվել: Համանախագահներն ընդամենը հանդես են եկել …
կարդալ ավելինՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ: ՀԱԿ մամուլի գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են մայիսի 6-ի ԱԺ ընտրությունները, դրանց արդյունքում ստեղծված քաղաքական իրավիճակը: Դեսպանի խնդրանքով Լ. Տեր-Պետրոսյանը ներկայացրել է ՀԱԿ առաջիկա անելիքները:
կարդալ ավելին«Որպես հմուտ դիվանագետ, քաղաքական փորձառություն ունեցող գործիչ` Վարդան Օսկանյանը փորձում է շեղել հանրության ուշադրությունը` փորձելով իրեն ներկայացնել որպես քաղաքական հետապնդումների «անմեղ զոհ»,- «Արմենպրեսին» տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը` անդրադառնալով «Սիվիլիթաս» հիմնադրամի եւ նրա հիմնադիր Վարդան Օսկանյանի նկատմամբ հարուցված քրեական գործին: «Նշեմ, որ ԱԱԾ-ն հայտարարություն արեց միայն Օսկանյանի` մամուլին դիմելուց հետո,- ասել …
կարդալ ավելին«Երբ կա անիրավաչափ գործողություն, արձագանքը լինելու է խիստ, ինչպես եղավ Արամուսի գործում: Երբ չկա, եւ հուսամ, որ չի լինի ոչ իրավաչափ գործողություն, կա համարժեք արձագանք»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ խիստ չեն արձագանքում իրենց կուսակից Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործին: Իսկ արդյոք ճի՞շտ …
կարդալ ավելինՇաբաթ օրը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով ձեւավորված կառավարությունը երեկ գումարեց առաջին նիստը, բնականաբար, հաստատեց գործունեության 2012-17 թվականների ծրագիրը, որը վաղը կներկայացվի Ազգային ժողով եւ կհաստատվի մի քանի քննադատական ելույթների պաթոսի ներքո: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ ավարտվեց խորհրդարանական ընտությունների շրջափուլը եւ, ըստ էության, անմիջապես մեկնարկեց նախագահական ընտրությունների քարոզարշավը: Իհարկե, ոչ պաշտոնապես, եւ առաջին հերթին` ներիշխանական …
կարդալ ավելին«Որպես հմուտ դիվանագետ, քաղաքական փորձառություն ունեցող գործիչ` Վարդան Օսկանյանը փորձում է շեղել հանրության ուշադրությունը` փորձելով իրեն ներկայացնել որպես քաղաքական հետապնդումների «անմեղ զոհ»»,- «Արմենպրեսին» ասել է ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը` անդրադառնալով «փողերի լվացման» եւ հարկերից խուսափելու մեղադրանքով «Սիվիլիթաս» հիմնադրամի եւ նրա հիմնադիր Վարդան Օսկանյանի նկատմամբ հարուցված քրեական գործին: «Հարցաքննության առաջին իսկ օրը Վարդան Օսկանյանը շտապեց …
կարդալ ավելինՀՀ նախկին արտգործնախարար եւ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի քաղաքական դրդապատճառները բազմաշերտ են: Ամեն դեպքում, կարծես թե կասկած չկա, որ այն ունի քաղաքական ենթատեքստ: Պարզապես հետաքրքիր է, թե ո՞րն է իրական պատճառը: Այստեղ արդեն կարծիքները բաժանվում են երկու խմբի: Հարուցված քրեական գործի մասին հայտնի դառնալուց հետո հնչած առաջին մեկնաբանություններն …
կարդալ ավելինՎարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հինգ նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանին, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին: Իրար հաջորդած հինգ արարողակարգային միջոցառումներից ամենաուշագրավը եղել է ՀՀ առողջապահության …
կարդալ ավելինԵրեկ Փարիզում կայացավ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովի (Ռուսաստան), ինչպես նաեւ` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ: Հանդիպումից հետո հրապարակված միակ տեղեկատվությունը ԵԱՀԿ-ի` ըստ էության, ոչինչ չասող հայտարարությունն էր: «Համանախագահները նախարարների հետ քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում …
կարդալ ավելինԵրեկ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «2012թ. ԱԺ կեղծված ընտրությունների հետեւանքները տեսանելի է ոչ միայն սոցիալ-տնտեսական ոլորտներում, այլեւ` վերսկսվել է քաղաքական վրեժխնդրություն այն կուսակցությունների նկատմամբ, որոնք դեռեւս պահպանել են քաղաքական կենսունակությունը: Շարունակվում է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հանդեպ 1998թ. սկսված քաղաքական հետապնդումների հերթական խայտառակ փուլը: Կուսակցության Վաղարշ Վաղարշյան 12 …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` նախագահ Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում վերանշանակելիս նրա առաջ պայման է դրել այս տարվա համար ապահովել 7 տոկոս տնտեսական աճ: Այս մասին նախօրեին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անուղղակիորեն ասել էր նաեւ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեր թղթակցի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունը` նշելով միայն, թե …
կարդալ ավելին«Կարեւոր է, որ բանակցություններ են տեղի ունենում` վերջին օրերին սահմանում գրանցված միջադեպերից հետո: Ասեմ, որ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորմանը չկա որեւէ այլընտրանք: Մենք հույս ունենք, որ հակամարտության լուծման ճանապարհին առաջ կշարժվենք` (այս հունվարին) Սոչիում կայացած (Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների) հանդիպման տրամաբանության հիման վրա»,- «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում` անդրադառնալով հունիսի 18-ին Փարիզում կայանալիք ՀՀ եւ Ադրբեջանի …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով, հրաժարական ներկայացրած ԲՀԿ-ական նախարարները նախագահ Սերժ Սարգսյանի հետ վերջերս կայացած առանձնազրույցի ժամանակ նրան ակնարկել են, թե պատրաստ են դուրս գալ կուսակցությունից, եթե նախագահի կողմից հրահանգ լինի: Նույն տեղեկությունների համաձայն` կոալիցիային չմիանալու մասին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո կուսակցության գործարար պատգամավորները նույնպես միջնորդավորված ձեւով ակնարկել են, թե անհրաժեշտության դեպքում պատրաստ են հեռանալ ԲՀԿ-ից: …
կարդալ ավելինՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով երեկ զբաղեցրած պաշտոնից ազատվել եւ կադրերի ռեզերվ է ուղարկվել ՀՀ ոստիկանության Աբովյանի բաժնի պետ, փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը: Հիշեցնենք, որ նա այդ պաշտոնին նշանակվել էր Վլ. Գասպարյանի ՀՀ ոստիկանապետ նշանակվելուց հետո: Ի դեպ, երեկ ՀՀ ոստիկանությունում ընդլայնված նիստ է տեղի ունեցել, որտեղ Վլ. Գասպարյանը` անդրադառնալով Ոստիկանության գործունեությանը, արձանագրված ցուցանիշներին եւ բարեփոխումների …
կարդալ ավելինԿենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ երկամսյա կալանքի որոշում է կայացրել ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի նկատմամբ: Հիշեցնենք, որ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 38 եւ 35-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի (սպանության հանցափորձ) հատկանիշներով:
կարդալ ավելին