«Անմեղ զոհ»

19/06/2012

«Որպես հմուտ դիվանագետ, քաղաքական փորձառություն ունեցող գործիչ` Վարդան Օսկանյանը փորձում է շեղել հանրության ուշադրությունը` փորձելով իրեն ներկայացնել որպես քաղաքական հետապնդումների «անմեղ զոհ»,- «Արմենպրեսին» տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը` անդրադառնալով «Սիվիլիթաս» հիմնադրամի եւ նրա հիմնադիր Վարդան Օսկանյանի նկատմամբ հարուցված քրեական գործին: «Նշեմ, որ ԱԱԾ-ն հայտարարություն արեց միայն Օսկանյանի` մամուլին դիմելուց հետո,- ասել է Հակոբյանը` ավելացնելով,- Մեր անկատար օրենսդրական դաշտը չի բացառում նման ֆինանսավորում: Ուշադրության կարժանանար այն փաստը, որ Հայաստանի շահերը երկար տարիներ արտասահմանում ներկայացնող դիվանագետը այսօր Հայաստանում քաղաքական գործունեություն է ծավալում, թերթ է հրապարակում` ֆինանսավորվելով դրսից: Պարոն Օսկանյանը փաստերի հետ խոսելու այլ ճանապարհ է ընտրել` խուսափել դրանցից, քողարկվել այլ հանգամանքներով, բայց գործում առկա հարցերը անպատասխան չեն կարող մնալ` անկախ որեւէ մեկի ցանկությունից»: