Նոր գաղափարներ` Փարիզում

16/06/2012

«Կարեւոր է, որ բանակցություններ են տեղի ունենում` վերջին օրերին սահմանում գրանցված միջադեպերից հետո: Ասեմ, որ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորմանը չկա որեւէ այլընտրանք: Մենք հույս ունենք, որ հակամարտության լուծման ճանապարհին առաջ կշարժվենք` (այս հունվարին) Սոչիում կայացած (Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների) հանդիպման տրամաբանության հիման վրա»,- «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում` անդրադառնալով հունիսի 18-ին Փարիզում կայանալիք ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: Իսկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հայտարարել է, թե այդ հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացնելու են մի քանի գաղափարներ, որոնցով փորձելու են մոտեցնել երկու երկրների դիրքորոշումները ղարաբաղյան բանակցություններում: