7 տոկոսի պայման

16/06/2012

Մեր տեղեկություններով` նախագահ Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում վերանշանակելիս նրա առաջ պայման է դրել այս տարվա համար ապահովել 7 տոկոս տնտեսական աճ: Այս մասին նախօրեին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անուղղակիորեն ասել էր նաեւ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեր թղթակցի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունը` նշելով միայն, թե այդ եւ այլ հարցերի պատասխանները կտրվեն ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ: