– Պարոն Մանուչարյան, ի՞նչ վերադասավորումներ են տեղի ունենում Հայաստանի քաղաքական դաշտում: – Այն, ինչ կատարվում է, այդ ամենի մեջ մեր երկրի, մեր ժողովրդի կյանքը փոխող երեւույթ չկա: Այդ երեւույթները պայմանավորված են դրսի ուժերի գործողությամբ, եւ դա մեզ պետք է հետաքրքրի, որովհետեւ այդտեղ հավասարակշռությունը, գործողությունները կարող են հնարավորություն ստեղծել, որ գտնենք լուծումներ, երբ Հայաստանը սկսի գոյություն …
կարդալ ավելին«Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) հերթական գագաթաժողովին Թուրքիայի` Հայաստանին ուղղված հրավերն ապացուցում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի կողմից որոշակի դիվանագիտական հարաբերություններ, այնուամենայնիվ, գոյություն ունեն»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: «Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունն այն հարթակներից է, որտեղ հայկական եւ թուրքական կառավարական մարմինները հանդիպում են միմյանց: Սա նաեւ լրացուցիչ ճնշում է Թուրքիայի վրա` …
կարդալ ավելինՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սիրիական խնդրի կարգավորմանն անդրադառնալիս` որպես օրինակ, նշել է Ղարաբաղյան հակամարտությունը: Զուգահեռներ անցկացնելով Սիրիայի ու Ղարաբաղի հակամարտությունների միջեւ` նա ասել է, որ այդպիսի հակամարտությունները չեն կարող կարգավորվել ուժային ճանապարհով: «Արաբա-իսրայելական, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունների եւ այդօրինակ ճգնաժամային իրավիճակներում միջազգային հանրությունը միանշանակ գործում է համընդհանուր սկզբունքի հիման վրա, որ կողմերն իրենք պետք է պայմանավորվածության գան: …
կարդալ ավելին«Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի օդուժն ավելացրել է ռազմական ինքնաթիռների թռիչքների հաճախականությունը մոտ 20 տոկոսով»,- «Ինտերֆաքսին» ասել է Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մամուլի քարտուղար գնդապետ Իգոր Գորբուլը: «Այս տարեսկզբից ի վեր Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի օդանավերը մոտ 300 ուսումնական թռիչք են իրականացրել` դրանց ընդհանուր տեւողությունը նախորդ տարվա համեմատ ավելացնելով 20 տոկոսով»,- հայտարարել է նա` շեշտելով, …
կարդալ ավելին2013 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների «անակնկալներն» արդեն մեկնարկել են. երեկ կայացած ասուլիսում Վարդան Սեդրակյան անուն-ազգանունով մի էպոսագետ հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը այդ ընտրություններում: «Ես չէի ցանկանա երբեք նման քայլ կատարել, որովհետեւ երբեք քաղաքական գործիչ չեմ եղել, որեւէ կուսակցական անդամ չեմ եղել եւ այսօր էլ ինձ քաղաքական գործիչ չեմ համարում: Ցավոք, այսօր Հայաստանում …
կարդալ ավելին«Ռուս-ադրբեջանական հարաբերությունների համար լավ նշան էր ՌԴ նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի վերադարձը: Չէ՞ որ ժամանակին հենց նա է Հեյդար Ալիեւի հետ դրել մեր համագործակցության հիմքը»,- հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը` խոսելով ՌԴ նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի վերադարձի ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա դրա ազդեցության մասին: «Նախագահ Պուտինը քաջատեղյակ է Ղարաբաղյան հակամարտության պատճառներին եւ, …
կարդալ ավելինԵրեկ Հայաստան է ժամանել Իռլանդիայի փոխվարչապետ եւ արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էյմոն Գիլմորը: Երկօրյա այցի ընթացքում նա հանդիպումներ է ունենալու նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այսօր նախատեսված է նաեւ Գիլմորի մամուլի ասուլիսը:
կարդալ ավելինԵրեկ «Սարդարապատ» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է. «Ինչպես եւ կանխատեսում ու զգուշացնում էինք` միջազգային քաղաքական որոշ կենտրոնների կողմից Հայաստանում զանգվածային ընտրակեղծիքներին ցինիկաբար հավանություն տալը նշանակում էր, որ նույն կենտրոնները շատ շուտով համապատասխան փոխհատուցում են պահանջելու Երեւանում վերարտադրված վարչախմբից` քաղաքական զիջումների տեսքով: Կեղծված ընտրություններից հետո բարձրաստիճան պաշտոնյաներ Ռուսաստանից, Եվրոպայից եւ ԱՄՆ-ից շտապեցին …
կարդալ ավելինՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, երեկ ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մեկնարկել են մեկշաբաթյա հավաք-պարապմունքներ` ՀՀ գործադիր իշխանության, պետական եւ տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը, հավաք-պարապմունքները սկսվել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի «Պետության նախապատրաստումը պաշտպանությանը» թեմայով դասախոսությամբ: Ողջունելով մասնակիցներին` Ս. Օհանյանն ասել է, որ նմանաբնույթ …
կարդալ ավելին«Մենք ցանկանում ենք Կովկասում տեսնել մնայուն խաղաղություն, առանց հակամարտությունների: Մենք քիչ ջանքեր չենք գործադրում տվյալ ուղղությամբ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Հայաստանին սահմանակից Իգդիրի նահանգ կատարած այցի ժամանակ: «Այդ ջանքերի մի մասը նկատելի չէ: Մենք հավատում ենք, որ շուտով կազատագրվեն Ադրբեջանի օկուպացված տարածքները, եւ, որ այդ տարածաշրջանի բոլոր հակամարտությունների լուծվելուց հետո տարածաշրջանին սպասվում է …
կարդալ ավելին«Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծի Աղդամի եւ Ֆիզուլու ուղղությամբ ընթանում են մարտական գործողություններ, ոչ այլ ինչ են, քան երեւակայության արդյունք»,- երեկ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը: «Իրականում, համեմատած նախորդ օրերի հետ, հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը եւ օրվա ընթացքում առաջնային գծի տարբեր …
կարդալ ավելին«Եվրոպական Միությունը մտահոգված է հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության աճի, զոհերի թվի աճի կապակցությամբ,- հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցիչ Ռոլանդ Կոբիան` ավելացնելով,- Մենք պետք է փորձենք կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնել եւ խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով»: Ըստ նրա, ԵՄ-ն ժողովուրդների միջեւ փոխվստահության ավելացմանն ուղղված միջոցառումներ է առաջարկում` խաղաղ կարգավորմանը նպաստելու համար: Շփման գծում տեղի ունեցած միջադեպերի …
կարդալ ավելինԼավատեղյակ աղբյուրների համաձայն, ԱԺ նախագահի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի ընտրության ժամանակ քվեաթերթիկի վրա «Մուկ» է գրել ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած գեներալ Մանվել Գրիգորյանը: Նախօրեին մամուլում տեղեկություն էր հրապարակվել, թե Հ.Աբրահամյանն իր ազդեցության տակ գտնվող պատգամավորներին ու ԱԺ աշխատակազմին հանձնարարել է պարզել, թե ով է եղել այդ պատգամավորը, որպեսզի նրան պատժի: Բայց երբ պարզել է, որ …
կարդալ ավելին«ԱՄՆ պետքարտուղարի այցը հստակ մատնանշում է այն կարեւորությունը, որ տրվում է Հայաստանին ու տարածաշրջանին ԱՄՆ-ի կողմից»,- երեկ իր տեսաբլոգում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը` անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` տարածաշրջան կատարած այցին: «Սա պետքարտուղարի երկրորդ այցն էր Հայաստան, որը հստակ մատնանշում է այն կարեւորությունը, որ տրվում է Հայաստանին ու տարածաշրջանին պետքարտուղարի եւ նախագահի …
կարդալ ավելինԽորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական դաշտում հաստատված հարաբերական անդորրը կարելի է բնորոշել որպես սպասում կամ դիրքավորում` «մեծ առեւտրից» առաջ: Խոսքը, բնականաբար, 2013թ. կայանալիք նախագահական ընտրությունների մասին է: Եթե մինչեւ հաջորդ տարվա փետրվար Հայաստանում կամ Հայաստանի շուրջ շատ անսպասելի զարգացումներ չլինեն, եւ քաղաքական ուժերը նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավ մուտք գործեն ներկայիս դասավորվածությամբ, ապա դրանց ելքը ավելի կամ …
կարդալ ավելին«Բաքվի ու Երեւանի միջեւ լարվածությունը հասել է վերջին տարիների աննախադեպ նշագծին: Միայն այս շաբաթ Ադրբեջանի հետ սահմանամերձ հայկական շրջաններում կասեցվել է մի քանի դիվերսիոն գործողություն, ինչից հետո մարտեր են սկսվել նաեւ չճանաչված Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում»,- երեկ գրել է ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթը, որի հոդվածագիր Յուրի Ռոկսի փոխանցմամբ, երկու կողմերն էլ …
կարդալ ավելինԵրեկ կայացած ասուլիսում քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը մտավախություն է հայտնել, որ 2014թ.-ին Ադրբեջանը կարող է վերսկսել պատերազմական գործողությունները: «2014-ին լրանում է զինադադարի պայմանագրի 20-ամյակը, եւ դա կարծես պայմանագրի վերջը լինի հոգեբանորեն: Ադրբեջանի ուղերձն այն է, որ մինչեւ այդ ժամանակը, եթե գործընթացում չլինի որեւէ առաջընթաց, նրանք պատերազմի կգնան: Պատերազմի վերսկսման համար կարեւոր հանգամանք է այն, որ Ադրբեջանի …
կարդալ ավելին«Չնայած Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներով հանդես գալու` ԱՄՆ-ի ցուցաբերած պատրաստակամությանը` մոտ ապագայում չպետք է բեկում սպասել բանակցային գործընթացում»,- հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի` ՄՃԽ եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերն` անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցին ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Նախորդ տարվա ամռանը Կազանում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման ձախողումը, ինչպես …
կարդալ ավելինՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ դիմել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի-Մունին: Այդ մասին երեկ Բաքվում հայտարարել է Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆիքրեթ Աքչուրան: «Մենք չգիտենք, թե ինչպիսի բանակցություններ են այդ հարցով անցկացվել Նյու Յորքում»,- ասել է նա: Մեկնաբանելով վերջին իրադարձությունները շփման գծում` ՄԱԿ-ի համակարգողը …
կարդալ ավելինԱյս տարվա ապրիլի 27-ին հայ-ադրբեջանական սահմանագոտում, Տավուշի մարզի Մովսես-Այգեպար գյուղերի միջեւ ընկած հատվածում, հայտնաբերվեց երեք հայ զինծառայողի դիակ: Պաշտոնական վարկածն այդ ժամանակ էլ շատ անսպասելի էր` ադրբեջանական դիվերսիոն-դեսանտային խումբ է մուտք գործել ՀՀ զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածք: Ադրբեջանցիներն էլ սպանել էին մեր զինվորներին, ապա անպատվել նրանց անկենդան մարմինները: Սա նշանակում է, որ դեռեւս ապրիլի …
կարդալ ավելին