Լավատեղյակ աղբյուրների համաձայն, ԱԺ նախագահի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի ընտրության ժամանակ քվեաթերթիկի վրա «Մուկ» է գրել ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած գեներալ Մանվել Գրիգորյանը: Նախօրեին մամուլում տեղեկություն էր հրապարակվել, թե Հ.Աբրահամյանն իր ազդեցության տակ գտնվող պատգամավորներին ու ԱԺ աշխատակազմին հանձնարարել է պարզել, թե ով է եղել այդ պատգամավորը, որպեսզի նրան պատժի: Բայց երբ պարզել է, որ դրա հեղինակը Մ.Գրիգորյանն է, Հ. Աբրահամյանը չի կարողացել ոչինչ անել: Բանն այն է, որ Հ.Աբրահամյանն ու Մ.Գրիգորյանը տեւական ժամանակ լարված հարաբերություններ ունեն: Եվ հիմա ԱԺ նախագահը կանգնել է փաստի առաջ. չի կարող պատասխանատվության ենթարկել գեներալին ու, փաստորեն, պետք է կուլ տա այդ վիրավորանքը, այն դեպքում, երբ պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը արդեն տեղյակ են այդ մասին: