Մնայուն խաղաղություն

09/06/2012

«Մենք ցանկանում ենք Կովկասում տեսնել մնայուն խաղաղություն, առանց հակամարտությունների: Մենք քիչ ջանքեր չենք գործադրում տվյալ ուղղությամբ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Հայաստանին սահմանակից Իգդիրի նահանգ կատարած այցի ժամանակ: «Այդ ջանքերի մի մասը նկատելի չէ: Մենք հավատում ենք, որ շուտով կազատագրվեն Ադրբեջանի օկուպացված տարածքները, եւ, որ այդ տարածաշրջանի բոլոր հակամարտությունների լուծվելուց հետո տարածաշրջանին սպասվում է բարգավաճում: Հարավային Կովկասը Թուրքիայի ու Ասիայի միջեւ ներկայիս պատից Թուրքիայի համար կվերածվի դեպի Ասիա բացվող դռան»,- ասել է նա: Իգդիրում Գյուլը ծանոթացել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու նախագծի իրագործման ընթացքին: