Երեկ Հայաստան է ժամանել Իռլանդիայի փոխվարչապետ եւ արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էյմոն Գիլմորը: Երկօրյա այցի ընթացքում նա հանդիպումներ է ունենալու նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այսօր նախատեսված է նաեւ Գիլմորի մամուլի ասուլիսը: