«Ռուս-ադրբեջանական հարաբերությունների համար լավ նշան էր ՌԴ նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի վերադարձը: Չէ՞ որ ժամանակին հենց նա է Հեյդար Ալիեւի հետ դրել մեր համագործակցության հիմքը»,- հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը` խոսելով ՌԴ նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի վերադարձի ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա դրա ազդեցության մասին: «Նախագահ Պուտինը քաջատեղյակ է Ղարաբաղյան հակամարտության պատճառներին եւ, անկասկած, ձգտելու է հասնել այդ հակամարտության կարգավորմանը: Ես չեմ կարող ասել, թե ինչ եղանակով Պուտինը կներգրավվի Ղարաբաղյան բանակցային գործընթացում»,- նշել է նա: