Դիմել են Մունին

09/06/2012

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ դիմել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի-Մունին: Այդ մասին երեկ Բաքվում հայտարարել է Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆիքրեթ Աքչուրան: «Մենք չգիտենք, թե ինչպիսի բանակցություններ են այդ հարցով անցկացվել Նյու Յորքում»,- ասել է նա: Մեկնաբանելով վերջին իրադարձությունները շփման գծում` ՄԱԿ-ի համակարգողը նշել է. «Ոչ ոք չէր ցանկանա, որ զոհվեին երիտասարդներ։ Արդեն 20 տարի է, ինչ երիտասարդներ են զոհվում ճակատային գծում, նույնքան ժամանակ էլ այդ հակամարտությունից տուժում են փախստականները եւ հարկադիր տեղահանվածները»: Նա հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ՄԱԿ-ի ջանքերն այս տարի տեղաշարժերի կհանգեցնեն ղարաբաղյան հակամարտության գործընթացում: