«Եվրոպական Միությունը մտահոգված է հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության աճի, զոհերի թվի աճի կապակցությամբ,- հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցիչ Ռոլանդ Կոբիան` ավելացնելով,- Մենք պետք է փորձենք կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնել եւ խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով»: Ըստ նրա, ԵՄ-ն ժողովուրդների միջեւ փոխվստահության ավելացմանն ուղղված միջոցառումներ է առաջարկում` խաղաղ կարգավորմանը նպաստելու համար: Շփման գծում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ մտահոգություն է հայտնել նաեւ ՆԱՏՕ-ն: Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կոորդինատոր-սպա Ուիլյամ Լաուն ասել է. «Հույս ունենք, որ ստեղծված իրավիճակը չի հանգեցնի լուրջ անկայունության»: