Երեկ հայ եւ թուրք լրագրողների հետ հանդիպմանը Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը անդրադառնալով ԱՄՆ պետաքարտուղար Հիլարի Քլինթոնի` տարածաշրջան կատարած այցին, ասաց. «Քլինթոնի այցն առաջինը պայմանավորված է ժամանակահատվածով: Բոլոր երեք պետությունները սկսել են ընտրությունների նոր շրջան: Դա նաեւ կապված է Սիրիայում եւ Իրանում տեղի ունեցող իրադարձություններին: Դա նաեւ նախորդում է ՌԴ նախագահ Պուտինի այցին: Բայց …
կարդալ ավելին«ԼՂՀ-ի հակամարտությունը, բոլորս էլ հասկանում ենք` լրջորեն սահմանափակում է Հայաստանի զարգացման հնարավորությունները եւ այս աշխարհագրական միջավայրում ինտեգրվելու հնարավորությունը»,- երեկ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի եւ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության` ԵՊՀ-ում կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը: «Չկա անլուծելի հակամարտություն: Անկախ դժվարություններից, անկախ ձգձգվածությունից, հակամարտության ցավոտ լինելուց` միշտ կա ելք, կարող ենք …
կարդալ ավելինԼավատեղյակ աղբյուրները հաստատում են այն տեղեկությունները, որ, այդուհանդերձ, ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիան չի կազմվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատճառով. նա վերջին պահին ԲՀԿ-ին թույլ չի տվել գնալ այդ քայլին: Հիշեցնենք, որ մայիսի 6-ի ընտրություններից հետո` մինչեւ մայիսի 24-ին կոալիցիային մաս չկազմելու մասին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, քաղաքական դաշտում բոլորը համոզված էին, որ այդ երկու ուժերն, այնուամենայնիվ, …
կարդալ ավելին«Օրինաց Երկիր» կուսակցության մեր աղբյուրների փոխանցմամբ` Արթուր Բաղդասարյանը նախագահ Սերժ Սարգսյանից պահանջել է գործադիր մարմնում իրենց ավելի շատ պաշտոններ հատկացնել: ՕԵԿ նախագահը, իսկապես, դժգոհ է Ս.Սարգսյանից ընտրությունների արդյունքում ձեռք բերած մանդատների քանակից: Նա կուսակցության հավաքների ժամանակ դժգոհություն է հայտնել, թե քանի որ մանդատներն ուժերի միջեւ բաշխվել են ոչ արդար ընտրությունների արդյունքում, ապա ՕԵԿ-ը կարող էր …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` մայիսի 6-ի ընտրություններից հետո կոալիցիա կազմելու շուրջ ՀՀԿ եւ ԲՀԿ ղեկավարներ Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին կպաշտպանի գործող նախագահի թեկնածությունը, փոխարենը, դրանից հետո, վերջապես, կստանա վարչապետի պաշտոնը: Այսինքն` նախագահական ընտրություններից հետո կկազմվի կոալիցիոն կառավարություն` արդեն ԲՀԿ-ի գլխավորությամբ: Արդյոք Ս.Սարգսյանն ու Գ.Ծառուկյանը նման պայմանավորվածություն …
կարդալ ավելին«Խորհրդարանը չի ընտրվել, այլ կազմավորվել է, կազմավորվել է որոշակի չափանիշներով, եւ դրանք հարիր չեն իմ կերպարին եւ ինձ` որպես հրապարակային քաղաքական գործչի: Եվ շատ տրամաբանական է, որ ես, ընտրվելով 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, հրաժարվեցի մանդատից»,- երեկ կայացած ասուլիսում` անդրադառնալով պատգամավորական մանդատից հրաժարվելու իր քայլին` ասել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: «Մանդատը չի, …
կարդալ ավելինԱզգային ժողովի ղեկավարության ընտրությունից հետո քաղաքական դաշտի հիմնական սպասումը մնացել է կառավարության ձեւավորումը: Այդ սպասումն իրականում կարեւոր է իշխանական ուժերի ու գործիչների համար. հասարակության համար միեւնույն է, թե ով որ պաշտոնում կնշանակվի կառավարությունում, քանի որ դրանից երկրի կյանքում ոչինչ չի փոխվում: Ոչ իշխանական ուժերին էլ կառավարության կազմը, մեծ հաշվով, քիչ է հետաքրքրում, քանի որ դրանում …
կարդալ ավելինԱյսօր Գրողների միության դահլիճում տեղի է ունենալու «Ժառանգություն» կուսակցության համագումարը, որտեղ, ինչպես նախապես հայտարարվել էր` պատասխանելու են խորհրդարանական ընտրություններից հետո առաջացած բոլոր հարցերին: Հիշեցնենք, որ ընտրություններից հետո պարբերաբար լուրեր են շրջանառվում, թե «Ժառանգություն» կուսակցությունում խմորումներ կան` կապված կուսակցության համամասնական ցուցակի հետ: Մասնավորապես` կան դժգոհություններ, թե ինչու նախորդ գումարման ԱԺ-ում ակտիվություն դրսեւորած պատգամավորները դուրս մնացին «Ժառանգության» …
կարդալ ավելինԽորհրդարանական ընտրություններից հետո իշխանության վերնախավում կադրային փոփոխությունների հարցը մասամբ լուծվեց: Հաստատվեց, թե ովքեր են լինելու օրենսդիր իշխանության 131 պատգամավորները, իսկ մայիսի 31-ին էլ նրանք ընտրեցին նոր խորհրդարանի նախագահին ու փոխնախագահներին: Իշխանության կազմավորման գործընթացը վերջնական տեսքի կգա առաջիկա 10 օրերին ու դրան հաջորդող երկու շաբաթներին, երբ նախագահ Սերժ Սարգսյանն իրենց պաշտոններում հաստատի վարչապետին ու կառավարության անդամներին: …
կարդալ ավելին«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ չկար կետ, ըստ որի` կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է սեփական թեկնածուով»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Քաղաքագետների միության նախագահ, ԲՀԿ համամասնական ցուցակի 9-րդ համարը զբաղեցնող, ապա պատգամավորական մանդատից հրաժարված Հմայակ Հովհաննիսյանը: Այդ պատճառով, ըստ նրա, նախագահական ընտրություններում ԲՀԿ մասնակցության հարցն առկախվում է, առաջանում են տարբերակներ, եւ, ըստ էության, այս հարցում …
կարդալ ավելինՎաղը երկօրյա աշխատանքային այցով Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնելու է Բրյուսել: Ի թիվս այլ միջոցառումների, Տ. Սարգսյանը ելույթ է ունենալու Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնում (CEPS), հանդիպելու է Եվրոպական Ժողովրդական Կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենսի հետ, ինչպես նաեւ մասնակցություն է ունենալու ԵԺԿ քաղաքական խորհրդաժողովին: Բրյուսել մեկնող պատվիրակության կազմում հրաժարական ներկայացրած կառավարությունից ներառված են Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան …
կարդալ ավելինՄեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Կարինե Ղազինյանը BBC-ին տված հարցազրույցում` պատասխանելով հարցին, թե` արդյո՞ք ճիշտ էր Շուշիի ազատագրման 20-րդ տարելիցին նվիրված` ԼՂՀ-ում ռազմական շքերթի անցկացումը, որն ադրբեջանական կառավարությունը համարել է որպես սադրանք, որը չի կարող օգնել խաղաղ գործընթացին, պատասխանել է. «Իհարկե ճիշտ էր: Լեռնային Ղարաբաղը երիտասարդ, 20 տարեկան, …
կարդալ ավելինԱդրբեջանում ԵՄ ներկայացուցիչ Ռոլանդ Կոբիան երեկ հայտարարել է, որ հուլիսի 5-ին Ադրբեջան է այցելելու Եվրոպական Միության նախագահ Հերման Վան Ռոմպեյը, ով իշխանությունների հետ հանդիպման ժամանակ քննարկելու է ինչպես ԵՄ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին հարցեր: «Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն եւ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն …
կարդալ ավելինԵրեկ տեղի է ունեցել «Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության» անդրանիկ նիստը, որում ընդունված հայտարարության համաձայն` ՀԱԿ-ի պատգամավորները չեն մասնակցելու այսօր կայանալիք ԱԺ անդրանիկ նիստին: «Ազգային ժողովին այդ օրը ողջունելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանը, որը նույնպես չի ընտրվել ազատ եւ արդար ընտրություններով: Հայ ազգային կոնգրեսի պատգամավորական խմբակցությունը, ի նշան բողոքի` ժողովրդի նկատմամբ Սերժ Սարգսյանի ռեժիմի …
կարդալ ավելինՀայաստանի խոշորագույն հարկատու հանդիսացող «ՀայՌուսգազարդ» ընկերությունը երեկվա դրությամբ չէր հրապարակել նախորդ տարվա ֆինանսատնտեսական գործունեության հաշվետվությունը։ Մինչդեռ այդ ընկերությանը կառավարության տրամադրած լիցենզիայի պայմանների համաձայն, «ՀայՌուսգազարդը» պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչեւ մայիսի 30-ը, մամուլում հրապարակել նախորդ տարվա իր ֆինանսատնտեսական գործունեության հաշվետվությունը։ Լիցենզիայի պայմանները խախտելու դեպքում նախատեսված են տույժեր՝ նախազգուշացումից մինչեւ լիցենզիայից զրկում։ Ընկերության մամուլի ծառայությունից երեկ մեր …
կարդալ ավելին««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանում լինելու է այն, ինչ արդեն ասվել է, ճշտին` ճիշտ ենք ասելու, մեր կարծիքով, սխալին էլ սխալ ենք ասելու»,- երեկ ԿԸՀ-ում պատգամավորական մանդատի հանձնման արարողությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը, ով, ինչպես մյուս գրեթե բոլոր ԲՀԿ-ականները, ամեն կերպ խուսափել է իրենց գործունեության մասին խոսելիս օգտագործել «ընդդիմություն» արտահայտությունը: «Արդեն …
կարդալ ավելինԵրեկ ՀՀԿ-ն ԳՄ նիստում որոշեց ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը: Գործող նախագահ Սամվել Նիկոյանը հավանաբար կնշանակվի որեւէ ոլորտի նախարար: ԱԺ 2 փոխնախագահների պաշտոնում առաջադրվեցին Էդուարդ Շարմազանովի եւ Հերմինե Նաղդալյանի թեկնածությունները: Որոշվեց նաեւ, որ ՀՀԿ խմբակցությունը շարունակելու է ղեկավարել Գալուստ Սահակյանը: ՀՀԿ խմբակցությանն են բաժին հասնելու նաեւ ԱԺ մշտական 8 հանձնաժողովների նախագահների պաշտոնները: Երեկ …
կարդալ ավելինԵվ այսպես, այսօր տեղի է ունենալու հինգերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: 131 պատգամավորների մի մասը երեկ անձամբ է ԿԸՀ-ից ստացել մանդատները, մնացածը, ժանրի կանոնների համաձայն, չեն մասնակցել այդ արարողությանը` մանդատները ստանալով իրենց լիազոր ներկայացուցիչների միջոցով: Հնարավոր է` պատգամավորների այս` վերջին մասը ներկա չլինի նաեւ խորհրդարանի այսօրվա նիստին, սակայն դրանից ոչինչ չի փոխվելու: Ընդդիմադիրները, կամ, …
կարդալ ավելինԱյս տարվա սեպտեմբերին կարող է կայանալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան: Այդ մասին երեկ Երեւանում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը` ավելացնելով, որ այցը կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 7-ին: Միեւնույն ժամանակ, Զատուլինը կոչ է արել «չնեղանալ» Պուտինից, եթե հանկարծ վերջինս այդ օրը չայցելի Հայաստան, քանի որ սեպտեմբերի 7-ի լրանում է …
կարդալ ավելինԵրեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանին դատապարտել է 6 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ մարտի 27-ին կայացած նիստում մեղադրող Հարություն Հարությունյանն առաջարկել էր Մարգար Օհանյանին ազատազրկել 8 տարով` գույքի կեսի բռնագրավմամբ: Դատախազը նաեւ առաջարկել էր Ստեփան Կարախանյանին դատապարտել 6 տարի ազատազրկման, Արա Լեւոնյանին` 5 տարի …
կարդալ ավելին