Այլընտրանքային ծառայություն

31/05/2012

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանում լինելու է այն, ինչ արդեն ասվել է, ճշտին` ճիշտ ենք ասելու, մեր կարծիքով, սխալին էլ սխալ ենք ասելու»,- երեկ ԿԸՀ-ում պատգամավորական մանդատի հանձնման արարողությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը, ով, ինչպես մյուս գրեթե բոլոր ԲՀԿ-ականները, ամեն կերպ խուսափել է իրենց գործունեության մասին խոսելիս օգտագործել «ընդդիմություն» արտահայտությունը: «Արդեն ասվել է` մենք կլինենք կառուցողական դաշտում, բայց կլինենք այլընտրանք` այսօր գործող իշխանություններին, որովհետեւ իշխանության լծակները գտնվում են քաղաքական մեծամասնության մոտ` կառավարության մոտ…»,- «ընդդիմություն» բառից խուսափելու հանգամանքն այսպես է բացատրել Վ. Օսկանյանը: