քաղաքականություն

Հավատացին, որ գրեթե ոչինչ չփոխվի

31.05.2012

Երեկ կեսօրին վերջապես 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստացան իրենց մանդատները: Իսկ երեկոյան արդեն Հանրապետական կուսակցության գրասենյակում 2 ժամվա ընթացքում իրար հետեւից տեղի ունեցան ՀՀԿ գործադիր մարմնի, խորհրդի նիստերը, որից հետո էլ «Օրինաց Երկիր» կուսակցության հետ ստորագրվեց կոալիցիոն համաձայնագիրը: Նախ ԿԸՀ-ում մանդատների հանձնման արարողությունը տեւեց մի քանի ժամ: Սկզբում բաժանեցին մեծամասնական ընտրակարգով …

կարդալ ավելին

Տեղ-տեղ բոյկոտում են

31.05.2012

Երեկ տեղի է ունեցել «Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության» անդրանիկ նիստը, որում ընդունված հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «2012թ. մայիսի 6-ը` Հայաստանի ժողովրդի ազատ կամարտահայտման եւ երկրում ժողովրդավարության հաղթանակի օր դառնալու փոխարեն նշանավորվեց պետականորեն կազմակերպված եւ ընտրակեղծարարության ծավալով իր նախադեպը չունեցող կեղծված խորհրդարանական ընտրություններով: Մայիսի 31-ին` Ազգային ժողովի նիստերի դահլիճում առաջին նստաշրջանի առաջին օրը բացման …

կարդալ ավելին

«Լյուկերը» փակելու ժամանակը

31.05.2012

Այս տարվա սեպտեմբերի 7-ին, հնարավոր է, որ կայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան: Այդ մասին երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: «Մոտ ժամանակներս կհստակեցվի հայկական կողմի հրավերով Ռուսաստանի նախագահի` Հայաստան պետական այցի ամսաթիվը: Իմ ունեցած տեղեկության համաձայն` խոսք է գնում սեպտեմբերի 7-ին, ՀԱՊԿ զորավարժությունների ժամանակ հրավերի մասին, որի …

կարդալ ավելին

«Շինարար» ընդդիմություն

31.05.2012

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանում լինելու է այն, ինչ արդեն ասվել է, ճշտին` ճիշտ ենք ասելու, մեր կարծիքով, սխալին էլ սխալ ենք ասելու: Հիմնականում փորձելու ենք իրական փոփոխություն բերել մեր հասարակության մեջ»,- երեկ ԿԸՀ-ում պատգամավորական մանդատի հանձնման արարողությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը: Հարցին` մտավախություն չունե՞ն արդյոք, որ կարժանանան ՕԵԿ-ի բախտին, Օսկանյանը …

կարդալ ավելին

Հնարավոր է, որ հայկական թեմաներով նոր նյութեր հասնեն մեզ

31.05.2012

Քրիստինն Հրաֆընսոնը իսլանդացի հետաքննող լրագրող է, մի շարք աղմկահարույց հետաքննությունների հեղինակ: 2004, 2007 եւ 2010 թվականներին ճանաչվել է Իսլանդիայի տարվա լրագրող: 2010 թվականից նա «WikiLeaks» մամուլի խոսնակն է: Ջուլիան Ասսանժի մտերիմ ընկերն է: – «WikiLeaks»-ի բացահայտումներում որքա՞ն է կազմում Հայաստանին վերաբերող մասը: – Ընդհանուր առմամբ, մենք հրապարակել ենք 1700 փաստաթուղթ Հայաստանից, եւ դրանց կեսն այս …

կարդալ ավելին

Հանդիպել է Մեդվեդեւին

31.05.2012

Աշգաբադում անցկացվող ԱՊՀ երկրների Կառավարության ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում երեկ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետներ Տիգրան Սարգսյանի ու Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, երկու երկրների վարչապետները քննարկել են տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: «Մեր հանդիպման օրակարգն ավանդական է, մենք կարող ենք քննարկել Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ տնտեսական ու հումանիտար կապերի զարգացմանն առնչվող …

կարդալ ավելին

Դեռ չեն ասել

31.05.2012

«Հատուկ հայտարարություն նախատեսված չէ, իսկ թե պարոն Ծառուկյանը կմասնակցի՞ նիստին, թե՞ ոչ, չգիտեմ»,- ի պատասխան Tert.am-ի հարցին` արդյոք 5-րդ գումարման Ազգային ժողովի այսօր կայանալիք առաջին նիստին կմասնակցի՞ Գագիկ Ծառուկյանը, եւ արդյոք նա կամ կուսակցությունը հանդես կգա՞ որեւէ հայտարարությամբ` կապված կուսակցության վարքագծի, մասնավորապես` նրա ընդդիմադիր լինել-չլինելու հետ, ասել է ԲՀԿ մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը: Հիշեցնենք, որ …

կարդալ ավելին

Առաջին փուլին

31.05.2012

«Հայաստանը կարողացավ հաղթահարել Եվրամիության առաջադրած այն բոլոր նախապայմանները, որոնք թույլ կտան նախաձեռնել Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի գործընթացները սկսելու բանակցային առաջին փուլը»,- երեկ ՀՀ-ԵՄ առեւտրի, տնտեսական ենթակոմիտեի 11-րդ նիստում հայտարարել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ով նաեւ ենթակոմիտեի համանախագահն է եւ Ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցողը հայկական կողմից: Ըստ նրա, բանակցային «զրո …

կարդալ ավելին

Ազատել է 6-րդ վարչության պետին

27.05.2012

Երեկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրամանագիր է ստորագրել Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանին աշխատանքից ազատելու մասին: Ավետիսյանին Գասպարյանն ուղարկել է կադրերի ռեզերվ: Երեկ երեկոյան դեռեւս հայտնի չէին ոչ Ավետիսյանին հեռացնելու պատճառները, ոչ էլ այն, թե ով է փոխարինելու նրան այդ պաշտոնում:

կարդալ ավելին

Վերջին դասին

27.05.2012

Որոշ տեղեկությունների համաձայն, «Բարգավաճ Հայաստանի»` կոալիցիային մաս չկազմելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի վերջին` գիշերային հանդիպման ժամանակ: Ըստ նույն պայմանավորվածությունների, ԲՀԿ-ն կոալիցիա կմտնի նախագահական ընտրություններից հետո, իսկ նախագահական ընտրություններում կպաշտպանի Ս.Սարգսյանի թեկնածությունը: Իսկ ԲՀԿ-ի խոստումների կատարման երաշխավորը, ինչպես նշել էինք մեր թերթի նախորդ համարներում, լինելու է …

կարդալ ավելին

Փողի գինը

27.05.2012

Ինչպես տեղեկացրել էինք, ՀՅԴ համամասնական ցուցակի 5-րդ եւ 6-րդ հորիզոնականները զբաղեցնող Արտյուշա Շահբազյանը եւ Կարինե Հարությունյանն ինքնաբացարկի դիմում են գրել: Երեկ այդ դիմումները ներկայացվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Արդյունքում, ՀՅԴ-ական Ա. Շահբազյանի փոխարեն` խորհրդարան կգնա «Գրանդ Քենդի» ընկերության տնօրեն Արմեն Բաբայանը, ում պատգամավոր դարձնելու համար էլ Դաշնակցության ղեկավարությունը ստիպել է ինքնաբացարկ հայտնել կուսակցության խորհրդարանական խմբակցության …

կարդալ ավելին

Կառուցվածքային ընդդիմություն

27.05.2012

Կոալիցիային մաս չկազմելու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո հայաստանյան քաղաքական բառապաշար վերադարձավ «կառուցողական ընդդիմություն» արտահայտությունը: Ծառուկյանի հայտարարությամբ եւ դրան հաջորդած կուսակցականների գնահատականներում ԲՀԿ-ն հռչակվեց որպես «կառուցողական ընդդիմություն»` կարծես ապահովագրելով, որ կարող է որեւէ մեկի մտքով անցնել իրենց համարել ապակառուցողական կամ արմատական: «Կառուցողական ընդդիմություն» արտահայտությունն, ի դեպ, ժամանակին եւս շատ մոդայիկ էր …

կարդալ ավելին

«Vertu»-ո՞վ

27.05.2012

Մեր տեղեկություններով` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին մեծ դժվարությամբ է հաջողվել Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանից ստանալ ինքնաբացարկի դիմումը: Հիշեցնենք, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, թե նախագահ Սերժ Սարգսյանն է պահանջել, որ Հ.Հովհաննիսյանը պատգամավորի մանդատ չստանա: Մեր աղբյուրների համաձայն, Հ.Հովհաննիսյանը նախ` չի համաձայնել մանդատը վայր դնել եւ դրա համար երկար բացատրություններ է տվել: Ըստ …

կարդալ ավելին

Նամակ-չնամակ

27.05.2012

Երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին` շնորհավորելով 1918 թվականի մայիսի 28-ին անկախ պետություն ստեղծելու` Հանրապետության օրվա առթիվ: Նամակում Օբաման գրել է, որ այս տարի երկու երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը: ԱՄՆ նախագահը հիշատակել է նաեւ երկու երկրների կառավարությունների ու ժողովուրդների միջեւ ձեւավորված կապերի կարեւորությունը: Նշենք, որ ԱՄՆ …

կարդալ ավելին

Կմերժի մայիսի 29-ին

27.05.2012

Երեկ Սահմանադրական դատարանը բաց, բանավոր ընթացակարգով սկսել է քննարկել մայիսի 6-ին տեղի ունեցած համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին Հայ ազգային կոնգրեսի դիմումը: Նիստի սկզբում պատասխանող կողմ հանդիսացող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը միջնորդել է, որպեսզի դատարանը կարճի հայցը, քանի որ, ըստ նրա, դիմող կողմը նման կարգի դիմում ներկայացրել է նաեւ ԿԸՀ-ին, …

կարդալ ավելին

Միայն կառուցողական

27.05.2012

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լինելու է խիստ կառուցողական դաշտում: Մեր գործունեության հիմքում լինելու է մեկ նպատակ, այն է` ժողովրդի շահը եւ բարօրությունը,- երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը` ավելացնելով,- Բոլոր այն նախաձեռնությունները, եթե տեսնենք` համահունչ են մեր նպատակներին եւ մեր ծրագրերին, համահունչ են այն խնդիրներին, որոնք այսօր կանգնած են երկրի առջեւ, …

կարդալ ավելին

Խաղն ավարտվե՞ց, թե՞ նոր է սկսվում

27.05.2012

Երկարատեւ բանակցություններից ու քաղաքական դաշտում լարվածություն պահելուց հետո իշխանության վերնախավում վերջապես որոշեցին, որ այս անգամ նպատակահարմար չէ «Բարգավաճ Հայաստանի» մասնակցությունը կոալիցիային: Եվ եթե մինչ այդ քննարկվում էր` ԲՀԿ-ն իշխող Հանրապետական կուսակցության հետ կմտնի՞ կոալիցիա, թե՞ ոչ, հիմա արդեն թիվ մեկ հարց է դարձել այն, թե արդյոք ԲՀԿ-ն կդառնա՞ իրական ընդդիմություն: Քաղաքական շրջանակներում քննարկվող վարկածներից մեկի …

կարդալ ավելին

Տեսնում է ռուսներին` առանց Քոչարյանի

27.05.2012

«ՀՀ իշխանությունը շատ լուրջ ճաք է տվել, չի կարողանում կազմել կառավարություն, չի կարողանում հասնել նրան, որ բոլոր ուժերը լինեն իր տակ, քանի որ միայն այդ իրավիճակում է, որ կարողանում է կազմել կառավարություն»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ով դեռեւս նախօրեին գրեթե հաստատապես պնդում էր, որ ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի …

կարդալ ավելին

Հրաժարվում է` «ճշտով»

27.05.2012

Երեկ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, ԱԺ ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի 9-րդ համարը զբաղեցնող Հմայակ Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ` տեղեկացնելով, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից: «Ակտիվորեն մասնակցելով 2012թ. խորհրդարանական ընտրություններին, կազմակերպելով հանրային վերահսկողության միասնական ընտրական շտաբի գործունեությունը, ես ձեր արդար քվեով ընտրվել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: Քաղաքակիրթ աշխարհում ընդունված ժողովրդավարական չափանիշներով պարտավոր էի տեղ …

կարդալ ավելին

Հիշեցրել է անհիշելին

27.05.2012

Երեկ տարածած հայտարարությամբ Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը եւս դատապարտել է վերջին շրջանում փոքրամասնությունների նկատմամբ կատարվող ոտնձգությունները: «Հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները եւ անհատների ու խմբերի նկատմամբ հնչած անհանդուրժողական արտահայտությունները` կապված նրանց սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության հետ, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը ցանկանում է հիշեցնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի 2012թ. մայիսի 15-ին արված հայտարարությունը, …

կարդալ ավելին