Փողի գինը

27/05/2012

Ինչպես տեղեկացրել էինք, ՀՅԴ համամասնական ցուցակի 5-րդ եւ 6-րդ հորիզոնականները զբաղեցնող Արտյուշա Շահբազյանը եւ Կարինե Հարությունյանն ինքնաբացարկի դիմում են գրել: Երեկ այդ դիմումները ներկայացվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Արդյունքում, ՀՅԴ-ական Ա. Շահբազյանի փոխարեն` խորհրդարան կգնա «Գրանդ Քենդի» ընկերության տնօրեն Արմեն Բաբայանը, ում պատգամավոր դարձնելու համար էլ Դաշնակցության ղեկավարությունը ստիպել է ինքնաբացարկ հայտնել կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղարին: