Նամակ-չնամակ

27/05/2012

Երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին` շնորհավորելով 1918 թվականի մայիսի 28-ին անկախ պետություն ստեղծելու` Հանրապետության օրվա առթիվ: Նամակում Օբաման գրել է, որ այս տարի երկու երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը: ԱՄՆ նախագահը հիշատակել է նաեւ երկու երկրների կառավարությունների ու ժողովուրդների միջեւ ձեւավորված կապերի կարեւորությունը: Նշենք, որ ԱՄՆ նախագահի կողմից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նույն օրվա` մայիսի 28-ի ՀՀ Առաջին Հանրապետության հիմնադրման օրվա առթիվ` շնորհավորական նամակ դեռեւս չի հղվել: