«Երբ կա անիրավաչափ գործողություն, արձագանքը լինելու է խիստ, ինչպես եղավ Արամուսի գործում: Երբ չկա, եւ հուսամ, որ չի լինի ոչ իրավաչափ գործողություն, կա համարժեք արձագանք»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ խիստ չեն արձագանքում իրենց կուսակից Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործին: Իսկ արդյոք ճի՞շտ են կարծիքները, թե Վ.Օսկանյանի դեմ հարուցված գործը նպատակ ունի կասեցնել 2013թ. նախագահական ընտրություններում Վ.Օսկանյանի կամ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջադրման հնարավորությունը: «Ես ԲՀԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն եմ, իսկ ԲՀԿ-ն դեռ նախագահական ընտրությունների հետ կապված հայտարարություն չի արել»,- պատասխանել է Տ.Ուրիխանյանը: