Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հետընտրական առաջին հանրահավաքում ունեցած իր ելույթի մի զգալի մասը նվիրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Ավելի ճիշտ` Հայաստանի քաղաքական դաշտում այդ կուսակցության ունեցած դերին ու նշանակությանը, ՀԱԿ-ի եւ ընդդիմադիր այլ ուժերի հետ հնարավոր համագործակցությանը: Այդ առումով ՀԱԿ առաջնորդը բավականին կարեւորել է ԲՀԿ-ի դերակատարությունը: Նրա ելույթից տպավորություն է առաջանում, որ հենց …
կարդալ ավելինՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը երեկ հրաժարվել է պատասխանել ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցության մասին հարցին` խնդրելով ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի հնարավոր քայլերի մասին հարցերով դիմել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին, Պ. Մակեյանն ընդգծել է, որ եթե Օսկանյանը նախագահական ընտրություններում հանդես գա որպես միասնական թեկնածու, որը կլինի նաեւ ՀԱԿ-ի թեկնածուն, ապա «Կոնգրեսը …
կարդալ ավելինԵվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների ու Մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հրապարակել է Հայաստանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների մասին իր եզրափակիչ զեկույցը: Միջազգային դիտորդները հիմնականում պահպանել են ընտրությունների հաջորդ օրը տված իրենց խիստ եւ քննադատական գնահատականները: «Թեեւ մայիսի 6-ի ընտրությունների կազմակերպումն անցկացվել է պրոֆեսիոնալ ու թափանցիկ ձեւով, քվեարկության օրը եղել է առավելապես խաղաղ …
կարդալ ավելինԱվստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը երեկ Գեղարդի վանական համալիրում լրագրողների հետ զրույցում ասել է, թե Հայաստան կատարած իր պաշտոնական այցը համարում է հաջողված եւ սպասված` նշելով, որ Հայաստանում իրեն ընդունել են շատ ջերմ, ինչի համար շնորհակալ է: «Նախագահի ու վարչապետի հետ մեր զրույցների կենտրոնում էր մեր տնտեսական հարաբերությունների զարգացումը եւ այն, թե ինչպես անենք, որ հայ-ավստրիական …
կարդալ ավելինԵրեկ աշխատանքային այցով Բելգիայի Թագավորություն է մեկնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա Բրյուսելում հանդիպել է Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը: Կարեւորվել է Արեւելյան գործընկերության շրջանակում համագործակցության զարգացումը: Անդրադարձ է եղել Ասոցիացման համաձայնագրի, Խորը եւ համապարփակ …
կարդալ ավելին«Ի վերջո, խորհրդարանը մեր ապրելու վայրն է, չէ՞ որ ամեն օր հանդիպում ենք այնտեղ: Եվ ավելի լավ է ոչ կոշտ ձեւակերպումներով խոսքը տեղ հասցնենք, հանգիստ իրար բարեւենք»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` այդպես բացատրելով իր այն կարծիքը, թե ինչու է սխալ իշխանություններին քննադատել ոչ շատ կոշտ ձեւակերպումներով: Թերեւս, նաեւ …
կարդալ ավելին«2013 թ.-ի նախագահական ընտրություններում կոալիցիան կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը` ընդգծելով, որ կոալիցիա ասելով` նկատի ունի նաեւ ԲՀԿ-ին: Զոհրաբյանն ասել է, թե ԲՀԿ-ն ստորագրել էր հուշագիրը եւ չի հայտարարել դրանից դուրս գալու մասին, այլ նշել է, որ այլընտրանքային ուժ է: «Հակված եմ կարծելու, որ նրանք …
կարդալ ավելին«18 տարի խմբագիր լինելով` յուրաքանչյուր տեքստ կարդալուց զգում եմ, թե որքան քրտինք է թափվել դրա վրա: Կառավարության ծրագիրն ուսումնասիրելով` կարող եմ եզրակացնել, որ հեղինակները դրա վրա շատ ջանք չեն թափել, հակառակ դեպքում ծրագիրն ավելի մանրամասն կլիներ»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը` գնահատելով անցած շաբաթ ԱԺ-ի կողմից ընդունված ՀՀ կառավարության …
կարդալ ավելին«Եթե Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունները չանցնեն ազատ եւ արդար՝ հաղթողին շնորհելով հզոր քաղաքական մանդատ, իշխանությունը բավարար լեգիտիմություն չի ունենա բազմակողմանի բարեփոխումներ իրականացնելու, կոռուպցիայի դեմ պայքարելու եւ ԼՂ հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու համար»,- այս մասին նշված է Միջազգային ճգնաժամային խմբի՝ Հայաստանին վերաբերող զեկույցում, որը հրապարակվել է երեկ։ «Եթե հերթական ընտրությունը ընկալվի որպես կեղծված, այն կխոչընդոտի …
կարդալ ավելին«Կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերը պետք է անցյալը մի կողմ դնեն եւ պաշտպանեն Վարդան Օսկանյանին»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ, նախկին պատգամավոր եւ քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը` անդրադառնալով նախկին արտգործնախարարի նկատմամբ հարուցված քրեական գործին: Մ.Մալխասյանը թեեւ ասում է, որ Վ.Օսկանյանը Մարտի 1-ի իրադարձությունների սրբագրողներից էր, սակայն միաժամանակ նշում է, …
կարդալ ավելինԱյսօր Ազատության հրապարակում տեղի է ունենալու Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը, որն առաջինն է մայիսի 6-ի ԱԺ ընտրություններից ու ՀԱԿ-ի խորհրդարանական գործունեության մեկնարկից հետո: Այսօրվա հանրահավաքը կայանալու է արդեն նոր իրավիճակում. իրավիճակ, որում, ըստ էության, ՀԱԿ-ի հանրահավաքն ավելի շատ արհեստական միջոցառում է, քան քաղաքական գործընթացներում այդ ուժի գործունեությունից բխող անհրաժեշտություն: Այսօրվա հանրահավաքը այդպիսին կլիներ, եթե ՀԱԿ-ը …
կարդալ ավելինԵրեկ հրավիրված ասուլիսում ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը փորձել է արդարացնել հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դաժան ծեծկռտուքը, որի արդյունքում տուժած երիտասարդ բժիշկ Վահե Ավետյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Զոհրաբյանը արդեն իսկ կալանավորված անվտանգության աշխատակիցների բարբարոսությունն արդարացրել է անուղղակիորեն, խուճուճ ձեւակերպումներով, սակայն չի կարողացել թաքցնել իր հիմնական առաքելությունը: Խոսելով «Հարսնաքարում» տեղի ունեցածի մասին, …
կարդալ ավելինՔաղաքական կուլիսներում քննարկվում է, որ նախընտրական շրջանում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից ներկրված եւ մեծ աղմուկ հանած 500 տրակտորների զգալի մասը կոմերցիոն ծրագրով հատկացվել է գյուղացիական տնտեսություններին: Հիշեցնենք, որ մինչեւ ընտրությունները դա ներկայացվում էր որպես բարեգործություն: Որոշ տեղեկությունների համաձայն` մասնավոր ընկերություններ են բացվել, եւ այդ տրակտորները հատկացվել են դրանց` վճարովի հիմունքներով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար: …
կարդալ ավելին«ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը դեմ քվեարկեց, բայց դեմ էր ծրագրին, ոչ թե Կառավարությանը»,- երեկ կայացած ասուլիսում` անդրադառնալով Կառավարության ծրագրի քվեարկությանը` ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: «Ընդհանրապես, ծրագիր ներկայացնելիս պետք է հաշվի առնվի երեք կետ` թե ինչքանո՞վ է իրատեսական, արդյո՞ք առկա են այն մեխանիզմները, որոնց միջոցով պետք է իրականացվի, եւ ինչքանո՞վ է պետությունը կենսական …
կարդալ ավելինԵրեկ մեկնարկել է ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանը, որի շրջանակներում անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններին: Մասնավորապես, լիագումար նիստի մեկնարկից առաջ կայացած ԵԽ ԽՎ Բյուրոյի նիստում Ադրբեջանի հարցով համազեկուցող Անդրեաս Հերկելը հերքել է իրեն վերագրվող հայտարարությունը, որի համաձայն` ինքը Հայաստանում անցկացված ընտրություններում ականատես է եղել բազմակի քվեարկության եւ ուղղակի խախտումների: Հերկելը երեկ …
կարդալ ավելին– Պարոն Մալխասյան, ինչպե՞ս եք վերաբերվում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, նրա նկատմամբ հարուցված քրեական գործին: Դուք նո՞ւյնպես կարծում եք, որ Վ.Օսկանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: – Տարբեր տեսակետներ կան այդ հարցի հետ կապված: Տեսակետ կա, թե դա շոու է, տեսակետ էլ կա, որ դա քաղաքական հետապնդում է: Ես պետք է …
կարդալ ավելին«Ռազմիկ Զոհրաբյանն իրավասու չէ ԲՀԿ-ի անունից որեւէ հայտարարություն անելու»,- մեկնաբանելով ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի երեկվա հայտարարությունը, թե իր կարծիքով` 2013թ. նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: «Ամենայն հարգանք տածելով իմ խորհրդարանական գործընկերոջ հանդեպ` պետք է ասեմ, որ Ռազմիկ Զոհրաբյանն իրավասու չէ ԲՀԿ-ի անունից որեւէ հայտարարություն անելու: …
կարդալ ավելինԵրեկ Միջազգային ճգնաժամային խումբը զեկույց է հրապարակել Հայաստանի վերաբերյալ: Ստորեւ ներկայացնում ենք «Հայաստան. քաղաքական կամքի հնարավորություն» խորագրով զեկույցն ամբողջությամբ: Մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանը պատրաստվում է 2013 թվականի առանցքային նշանակություն ունեցող նախագահական ընտրություններին։ Դրանք ցույց կտան, թե արդյո՞ք երկիրը թոթափել է կեղծված ընտրությունների գրեթե 20-ամյա պատմությունը, եւ կարո՞ղ է ձեւավորել լեգիտիմ կառավարություն, որն …
կարդալ ավելինՑեղասպանության թեմայով ընդունված է գրել միայն ապրիլ ամսի 23-25-ը: Սակայն, ամեն օր, այսպես թե այնպես, առնչվում ենք Ցեղասպանությանն ու դրա հետեւանքներին. Եղեռնի զոհերի հարազատներն այսօր էլ շարունակում են ստանալ իրենց հեռավոր նախնիների խնայողությունները կամ պայքարել` դրանք ստանալու ուղղությամբ: Ցեղասպանության թեմայով շարունակում են լույս տեսնել գրքեր, կատարվել ուսումնասիրություններ: Առջեւում Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է` խորհրդանշական ժամանակահատված` վերջնականապես …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ-ն երկու ընթերցմամբ ընդունել է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերը հաստատելու» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերը: Մեր թղթակցի հարցին, թե ջրաբանների պնդմամբ` նշյալ օրինագծի ետեւում բացառապես մասնավոր շահեր են թաքնված, քանի որ Սեւանա լճից բաց թողնված …
կարդալ ավելին