«Հայ ազգային կոնգրեսը խրախուսում է, որ գալիք տարի անցկացվելիք նախագահական ընտրություններին ընդդիմադիր քաղաքական ուժերը հանդես գան միասնական թեկնածուով»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: «Մեզ պետք է այնպիսի թեկնածու, որը կարողանա մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանի ռեժիմին: Դա պետք է լինի մարդ, որը, մի կողմից, ունի ամենամեծ կոնսոլիդացիոն հնարավորությունը, համախմբման հնարավորությունը, այսինքն` մի մարդ, …
կարդալ ավելին«Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոն» հ/կ նախագահ Ալեքսանդր Ամարյանը երեկ հայտարարել է, թե Հայաստանում նախընտրական շրջանում, բացի ՀՀԿ-ից, ՀԿԿ-ից եւ ՕԵԿ-ից, մյուս կուսակցությունները բանակցությունների մեջ են եղել տարբեր կրոնական կառույցների հետ: Ըստ նրա` այդ բոլոր կրոնական կառույցները ֆինանսավորվում են արտերկրից, ինչն օրենքով արգելվում է: «Սակայն դրա համար, չգիտես թե ինչու, աղանդավորների նկատմամբ պատիժ …
կարդալ ավելին– Վերջին շրջանում ամենաթեժ թեմաներից մեկն է դարձել «Հարսնաքարում» տեղի ունեցած դեպքը եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակը: Շատ է խոսվում նաեւ երեւույթի քաղաքականացման մասին: Ի՞նչ կասեք սրա մասին: Այս շարժումը միայն ինքնաբո՞ւխ էր, թե՞ նաեւ հրահրվում էր որոշ քաղաքական ուժերի կողմից: – Իսկապես այս հարցը վերջերս շատ է շոշափվում, եւ, կարծում եմ` սա արտացոլում է …
կարդալ ավելին«Հայ եւ ադրբեջանցի երիտասարդները կոչ են անում ոչ միայն լուծել սահմանային խնդիրը, այլեւ վերջնական լուծում տալ հարեւան երկրների միջեւ առկա բոլոր հակասություններին: Նրանք համատեղ ակցիաներ են անում, տարբեր լեզուներով երգեր գրում` բարեկամության մասին: Սակայն առայժմ Լեռնային Ղարաբաղի ոչ բնակչությունը, ոչ ազգաբնակչությունը պատրաստ չէ փոխզիջման»,- նման բովանդակությամբ նյութ է հեռարձակել «Ռադիո Գոլոս Ռոսիի»-ին` անդրադառնալով վերջերս հայ …
կարդալ ավելինՀուլիսի 4-ին նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է. «Վերջերս Բրյուսելում մասնակցել եմ Եվրոպական ժողովրդական կուսակցության` պետությունների ղեկավարների գագաթաժողովին: Քննարկման հիմնական նյութը եվրոգոտում ստեղծված ֆինանսատնտեսական լարվածությունը եւ դրանից դուրս գալու հնարավոր ելքերն էին: Փոքր պետությունների տնտեսությունները հատկապես խոցելի են նման լարումների ժամանակ, եւ մենք ակնկալում ենք, որ որպես …
կարդալ ավելինՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակը տեղափոխվել է կուսակցության Կենտրոն կառույցի տարածք: Կուսակցության փոխնախագահներն ու բոլոր մյուս պատասխանատուները հանգրվանել են «Երեւան-նախագիծ ինստիտուտի» շենքում գտնվող կառույցում: Իսկ այս օրերին բուռն շինարարություն է ընթանում կենտրոնական մասնաշենքում: Հիշեցնենք, որ մայիսի 22-ին հրդեհվել էր այդ շենքի տանիքը: Հրդեհը մարելու համար հրշեջների բաց թողած ջուրը վնասել էր շենքի պատերը, հատակն ու կտուրը: Եվ …
կարդալ ավելինԿիրակի օրը Վանաձորում ավարտվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը: Մեր տեղեկություններով` Գերագույն ժողովում ՀՅԴ Գերագույն Մարմնի (ԳՄ) նորընտիր կազմում ընդգրկվել են Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով, ամենայն հավանականությամբ, կվերընտրվի որպես ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության եւս երկու պատգամավորներ` Արծվիկ Մինասյանը եւ Աղվան Վարդանյանը, ինչպես նաեւ ԳՄ նախկին գումարման անդամներ Արսեն Համբարձումյանը, Միքայել Մանուկյանը …
կարդալ ավելին«Ընդհանրապես երկրի ներսում նախագահները բոլոր ուժերի կարիքն էլ զգում են: Մենք ԲՀԿ-ի հետ համագործակցելու փորձ ունենք, հուշագիր ունենք: Ոչինչ, որ Տիգրան Ուրիխանյանն ասում է, թե այն ուժի մեջ չէ, դա նրա անձնական կարծիքը թող լինի: Գ.Ծառուկյանը դեռ նման բան չի ասել: Իհարկե, մենք կուզենայինք, որ ԲՀԿ-ն աջակցի: Ի վերջո, մենք պետք է լսենք հասարակության ձայնը: …
կարդալ ավելինԿիրակի օրը «Հարսնաքար» ռեստորանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հարվածել էր «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանին: Դեպքից հետո, սակայն, Ռ. Հայրապետյանը զանգահարել է Ա. Վեզիրյանին եւ ներողություն է խնդրել նրանից` ասելով, որ զղջում է կատարվածի համար: Բացատրություն տալու համար ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության …
կարդալ ավելինԱյս օրերին Հայաստանում ամենաակտուալ թեման դարձել է օլիգարխիայի դեմ պայքարը: Բնականաբար, այն առաջին հերթին ուղղված է ընդդեմ «Հարսնաքարի» սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի, սակայն շարունակվելու, գեներացվելու դեպքում ուղղվելու է ընդհանուր առմամբ օլիգարխիայի դեմ: Թե որքանով այդ պայքարը հաջողությամբ կավարտվի` այս պահին դժվար է ասել: Ակնհայտ է, սակայն, որ դա անխուսափելի ճանապարհ է, որով պետք է անցնի Հայաստանը, …
կարդալ ավելինՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունը «Գրանդ Սան» ընկերության նախկին տնօրեն Ռոբերտ Հարությունյանին մեղադրանք է առաջադրել` գույքի վատնումի, առանձնապես խոշոր չափի գումարի յուրացման համար: Հուլիսի 6-ին նա կալանավորվել է: «Ա1+»-ի հետ զրույցում «Գրանդ հոլդինգի» ղեկավար Հրանտ Վարդանյանն ասել է, թե ընկերությունում մոտ 200 մլն դրամի գողություն է կատարվել: Ինչ վերաբերում է նախկին տնօրենի ձերբակալությանը, ապա Հ. …
կարդալ ավելինԿիրակի օրը` հուլիսի 8-ին, Վանաձորում ավարտվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը: Մեր տեղեկություններով, Գերագույն ժողովի արդյունքում ՀՅԴ Գերագույն Մարմնի (ԳՄ) նորընտիր կազմում ընդգրկվել են ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով, ամենայն հավանականությամբ, կվերընտրվի նաեւ որպես ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության եւս երկու պատգամավորներ` Արծվիկ Մինասյանը եւ Աղվան Վարդանյանը, ինչպես նաեւ ԳՄ նախկին անդամներ Արսեն Համբարձումյանը, …
կարդալ ավելին– Ձեր կարծիքով` ինչո՞ւ այդքան մեծ դժգոհության ալիք ծավալվեց «Հարսնաքարում» զինվորական բժիշկ Վահե Ավետյանի սպանության դեպքից հետո: Չէ՞ որ Հայաստանում պաշտոնյաների բարեկամների կամ թիկնապահների կողմից ծեծի կամ սպանության դեպքեր էլի են եղել: – Դա կախված է նաեւ հասարակությունից, մենք այժմ քաղաքացիական հասարակություն ստեղծելու գործընթացում ենք: Երբ հասարակությունը նման դեպքերի համար բողոքում, պայքար է ծավալում, այդ …
կարդալ ավելին«Պարոն Մամեդյարովն, Ադրբեջանի ղեկավարությանը բնորոշ կերպով, շարունակաբար խեղաթյուրում է իրականությունը: Իսկ իրականությունը հետեւյալն է` քանի դեռ Ադրբեջանը շարունակում է օկուպացրած պահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որոշ տարածքներ (Գետաշեն, Մարտունաշեն, Շահումյան), եւ պարբերաբար դիպուկահարների միջոցով կրակ բացում խաղաղ բնակիչների, այդ թվում` մանկապարտեզի ուղղությամբ, ԼՂ բանակցությունների խաղաղ կարգավորման գործընթացում լուրջ առաջընթացի բացակայության ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը: …
կարդալ ավելինԱրտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությունից երեկ հետաքրքրվեցինք, թե որտե՞ղ է պատրաստվում իր ամառային հանգիստն անցկացնել նախարար Արմեն Երիցյանը: Ի պատասխան, ԱԻՆ լրատվական ծառայությունից փոխանցեցին, թե իրենք դեռեւս տեղյակ չեն, թե ուր է մեկնելու Արմեն Երիցյանը: Իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից մեզ փոխանցեցին, որ նախարար Սերգո Կարապետյանը չի կարող ամռանը մեկնել հանգստանալու, քանի որ «այս …
կարդալ ավելինՀուլիսի 8-ին ֆեյսբուքյան «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամները կազմակերպել էին մոմավառություն` ի հիշատակ Վահե Ավետյանի մահվան յոթնօրեքի: Հիշեցնենք, որ Վ. Ավետյանը մահացել է հունիսի 17-ին` Երեւանի «Հարսնաքար» ռեստորանում ՀՀ պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվտանգության աշխատակիցների կողմից դաժանաբար ծեծի ենթարկվելու հետեւանքով: Հիշեցնենք նաեւ, որ նույն միջադեպի ժամանակ դաժան …
կարդալ ավելինՀուլիսի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽ նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ մի ուշագրավ հայտարարություն է արել, որը պատշաճ ուշադրության չարժանացավ մամուլում: Հատկապես՝ տնտեսական թեմաները լուսաբանող լրագրողների կողմից։ Ըստ «Մեդիամաքսի», վերը նշված ճեպազրույցի ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է. «Վերջերս Բրյուսելում մասնակցել եմ Եվրոպական ժողովրդական կուսակցության` պետությունների ղեկավարների գագաթաժողովին: Քննարկման հիմնական նյութը եվրոգոտում …
կարդալ ավելինԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավը մտել է եզրափակիչ փուլ, ինչը որոշակի ակտիվություն է առաջացրել նաեւ հայաստանյան հասարակական-քաղաքական, լրատվական դաշտում: Դա, սակայն, եւս մեկ անգամ վկայում է Լեռնային Ղարաբաղում կատարվող ցանկացած իրադարձության, այդ թվում եւ առաջին հերթին` նախագահական ընտրությունների վերաբերյալ Հայաստանում ձեւավորված մակերեսային ընկալումների, պատկերացումների ու մոտեցումների մասին: Ղարաբաղյան իրականությունն` ընդհանրապես, նախագահական …
կարդալ ավելինԵրեկ Ադրբեջան է ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը: APA գործակալության փոխանցմամբ` այսօր Բաքու կժամանեն նաեւ ամերիկացի եւ ռուսաստանցի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն եւ Իգոր Պոպովը, ինչից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդները կսկսեն բանակցություններն Ադրբեջանի ղեկավարության հետ: Բաքվում բանակցություններն ավարտելուց հետո համանախագահները, հատելով շփման գիծը, կմեկնեն Ստեփանակերտ, որտեղ ԼՂ ղեկավարությանը հանդիպելուց հետո` կժամանեն …
կարդալ ավելինՀունիսի 14-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանը դադարեցրել էր իր աշխատանքը: Գ. Ծառուկյանի խոսնակը հայտարարել էր, թե պատճառը տեխնիկական է, եւ որեւէ քաղաքական ենթատեքստ չպետք է փնտրել դրանում: Նաեւ վստահեցրել էր, թե գործարանն իր աշխատանքները դադարեցրել է ընդամենը 3 օրով: Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն` շուրջ 1000 աշխատող ունեցող գործարանը դադարեցրել էր …
կարդալ ավելին