Իսկ ադրբեջանցինե՞րը

12/07/2012

«Հայ եւ ադրբեջանցի երիտասարդները կոչ են անում ոչ միայն լուծել սահմանային խնդիրը, այլեւ վերջնական լուծում տալ հարեւան երկրների միջեւ առկա բոլոր հակասություններին: Նրանք համատեղ ակցիաներ են անում, տարբեր լեզուներով երգեր գրում` բարեկամության մասին: Սակայն առայժմ Լեռնային Ղարաբաղի ոչ բնակչությունը, ոչ ազգաբնակչությունը պատրաստ չէ փոխզիջման»,- նման բովանդակությամբ նյութ է հեռարձակել «Ռադիո Գոլոս Ռոսիի»-ին` անդրադառնալով վերջերս հայ եւ ադրբեջանցի կատարողների կողմից ներկայացված երգին: Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությունից հետո համացանցում հայտնվել է «Խաղաղություն» երգը, որ կատարում են Մհերը` Հայաստանից, Լեյլա Մամմադովան` Ադրբեջանից եւ Հայկ Ղուլյանը` Արցախից: Խաղաղության կոչը երգում հնչում է ռուսերեն: Ընթացքում նաեւ հայերեն եւ անգլերեն փոքրիկ հատվածներ կան: