Ժամանել են տարածաշրջան

10/07/2012

Երեկ Ադրբեջան է ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը: APA գործակալության փոխանցմամբ` այսօր Բաքու կժամանեն նաեւ ամերիկացի եւ ռուսաստանցի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն եւ Իգոր Պոպովը, ինչից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդները կսկսեն բանակցություններն Ադրբեջանի ղեկավարության հետ:

Բաքվում բանակցություններն ավարտելուց հետո համանախագահները, հատելով շփման գիծը, կմեկնեն Ստեփանակերտ, որտեղ ԼՂ ղեկավարությանը հանդիպելուց հետո` կժամանեն Երեւան: