Կիրակի օրը Վանաձորում ավարտվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը: Մեր տեղեկություններով` Գերագույն ժողովում ՀՅԴ Գերագույն Մարմնի (ԳՄ) նորընտիր կազմում ընդգրկվել են Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով, ամենայն հավանականությամբ, կվերընտրվի որպես ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության եւս երկու պատգամավորներ` Արծվիկ Մինասյանը եւ Աղվան Վարդանյանը, ինչպես նաեւ ԳՄ նախկին գումարման անդամներ Արսեն Համբարձումյանը, Միքայել Մանուկյանը եւ եւս մի քանի ներկայացուցիչներ մարզերից: