«Հո վերտալյոտով չիջա՞ն»

10/07/2012

ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունը «Գրանդ Սան» ընկերության նախկին տնօրեն Ռոբերտ Հարությունյանին մեղադրանք է առաջադրել` գույքի վատնումի, առանձնապես խոշոր չափի գումարի յուրացման համար: Հուլիսի 6-ին նա կալանավորվել է: «Ա1+»-ի հետ զրույցում «Գրանդ հոլդինգի» ղեկավար Հրանտ Վարդանյանն ասել է, թե ընկերությունում մոտ 200 մլն դրամի գողություն է կատարվել: Ինչ վերաբերում է նախկին տնօրենի ձերբակալությանը, ապա Հ. Վարդանյանի խոսքով` ինքն այդ մասին ինտերնետից է իմացել: «Կարող է վաղն ինձ էլ ձերբակալեն: Ես ոչ մեկի դեմ բողոք չունեմ, մինչեւ չպարզվի` ով է դա արել: Մեքենաներով մտել են, կռանով գողություն են արել: Գողացել են մետաղներ, տարբեր տեսակի` սեւ, գունավոր: Մենք դիմել ենք իրավապահ մարմիններին, որ օգնեն գտնենք: Նա էլ, ով որ հիմա նստած է, մակագրել է, որ գողություն է եղել: Առանց մեր ընկերության աշխատողների` ո՞նց կկատարվեր: Հո վերտալյոտով չիջա՞ն, գողացան, տարան»,- ասել է նա: