Ով որտեղ է հանգստանում

10/07/2012

Արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությունից երեկ հետաքրքրվեցինք, թե որտե՞ղ է պատրաստվում իր ամառային հանգիստն անցկացնել նախարար Արմեն Երիցյանը: Ի պատասխան, ԱԻՆ լրատվական ծառայությունից փոխանցեցին, թե իրենք դեռեւս տեղյակ չեն, թե ուր է մեկնելու Արմեն Երիցյանը: Իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից մեզ փոխանցեցին, որ նախարար Սերգո Կարապետյանը չի կարող ամռանը մեկնել հանգստանալու, քանի որ «այս շրջանն ակտիվ գործունեության շրջան է, եւ նախարարը մեկնում է հանգստանալու, ըստ էության, ձմռանը»: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից էլ մեզ տեղեկացրին, որ, ըստ օրենքի` նորանշանակ նախարար Գագիկ Բեգլարյանը չի կարող բացակայել քաղաքից, քանզի չի լրացել նրա պաշտոնավարման մեկ տարին, եւ, հավանաբար, այս տարի նա չի մեկնի հանգստի: