Ուսիդ նայի

10/07/2012

«Պարոն Մամեդյարովն, Ադրբեջանի ղեկավարությանը բնորոշ կերպով, շարունակաբար խեղաթյուրում է իրականությունը: Իսկ իրականությունը հետեւյալն է` քանի դեռ Ադրբեջանը շարունակում է օկուպացրած պահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որոշ տարածքներ (Գետաշեն, Մարտունաշեն, Շահումյան), եւ պարբերաբար դիպուկահարների միջոցով կրակ բացում խաղաղ բնակիչների, այդ թվում` մանկապարտեզի ուղղությամբ, ԼՂ բանակցությունների խաղաղ կարգավորման գործընթացում լուրջ առաջընթացի բացակայության ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը: Ոստի, կարիք չկա մութ սենյակում կատու փնտրել, երբ այդ կատուն քո ուսերին է»,- երեկ հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը: Երեկ Բաքվում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ կայացած ասուլիսում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է. «Եթե հայկական զինված ուժերը դուրս բերվեն օկուպացված տարածքներից, ապա չի լինի ոչ դիպուկահարների, ոչ զինված միջադեպերի խնդիր»: