Անունն ասա

12/07/2012

«Հայ ազգային կոնգրեսը խրախուսում է, որ գալիք տարի անցկացվելիք նախագահական ընտրություններին ընդդիմադիր քաղաքական ուժերը հանդես գան միասնական թեկնածուով»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: «Մեզ պետք է այնպիսի թեկնածու, որը կարողանա մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանի ռեժիմին: Դա պետք է լինի մարդ, որը, մի կողմից, ունի ամենամեծ կոնսոլիդացիոն հնարավորությունը, համախմբման հնարավորությունը, այսինքն` մի մարդ, որի հեղինակությունը այնքան հզոր է, այնքան անհերքելի է, որ նրա շուրջ կհավաքվեն առավելագույն քանակով քաղաքական ուժերը, մյուս կողմից` դա լինի մի մարդ, որը անկաշառ է, ռեժիմի հետ որեւէ գործարքի չի գնա եւ վճռական կլինի մինչեւ վերջ: Հասարակությունը թող դատի` ով կարող է լինել այդ մարդը»: