Անմեկնելի ծրագիր

21/06/2012

«Դուք բերել եք մի անմեկնելի ծրագիր, սա շատ սիրուն, բարի ցանկությունների, մտադրությունների հռչակագիր է: Պարոն վարչապետ, դուք փորձ ունեք, նորանշանակ վարչապետ չեք, եւ կարելի էր ավելի հիմնավորված ու փաստարկված ծրագիր ներկայացնել: Վստահ եմ, որ Ձեր տնտեսական բլոկի նախարարներն ի վիճակի էին ներկայացնել փաստարկված ու հիմնավորված ծրագիր, այլ ոչ թե նման կենացներով մի փաստաթուղթ: Բոլորս էլ Հայաստանում ենք ապրում, եւ կնունքի ու քեֆերի սեղաններին նման արտահայտություններ ու ցանկություններ հնչում են»,- երեկ ԱԺ-ում իր ելույթում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը` անդրադառնալով 2012-2017թթ. Կառավարության ծրագրին: «Ձեր կառավարության հիմնական սխալը եղել է այն, որ դուք չեք ընդունել ձեր գործած սխալները: Դա մենք տեսել ենք անցած հինգ տարիներին եւ տեսանք նաեւ այսօր»,- հայտարարել է մեկ այլ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը: