Օլիգարխների կարիք ունե՞նք

21/06/2012

«Մասնագիտական կրթության եւ ուսուցման հեռանկարները» թեմայով համաժողովի ժամանակ երեկ ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը հայտարարել է. «Թեեւ դուք չունեք նավթ եւ գազ, սակայն ունեք ուղեղ, որով էլ միշտ աչքի եք ընկնում»: Միաժամանակ դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի պրոբլեմը օլիգարխիան է: Նրա խոսքով` ՀՀ-ում իր գործունեության ընթացքում ինքը տարբեր հանդիպումների ժամանակ հաճախ է անդրադարձել օլիգարխիական կառույցները քանդելու անհրաժեշտությանը, սակայն միշտ քննադատության է արժանացել: Ավելին, դեսպանի խոսքով, իրեն նման դեպքերում գրեթե միշտ պատասխանել են, թե ՀՀ-ն օլիգարխների կարիք ունի: