Հրաժարվել է ցուցմունք տալ

16/06/2012

«Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը երեկ` հունիսի 15-ին, առավոտյան հրավիրվել էր Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ նա նույնպես հրաժարվել է ցուցմունք տալ: Նա ԱԱԾ-ում է մնացել շուրջ 1 ժամ: Ավելի ուշ` «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում, նա հայտարարել է, թե հրաժարվել է ցուցմունք տալ, քանի որ ԱԱԾ հայտարարության մեջ արված ձեւակերպումները խոսում են այն մասին, որ ինքը ոչ թե վկա է, այլ` կասկածյալ: Ըստ Սալբի Ղազարյանի փաստաբան Արթուր Գրիգորյանի, միջազգային իրավունքի նորմերի համաձայն` եթե անձը գտնվում է փաստացի կասկածյալի կարգավիճակում, ապա նա կարող է օգտվել լռություն պահպանելու իր իրավունքից եւ ցուցմունք չտալ, ինչը եւ տեղի է ունեցել: «Ընդհանրապես հրաժարվեցինք, ասացինք` ցուցմունք չեն տալու, որովհետեւ այդ հայտարարությունն ասում է, որ մենք խախտումներ կատարել ենք, չի ասում` թերեւս, ասում է` կատարել ենք, իսկ եթե կատարել ենք, ուրեմն` կասկածյալ ենք, վկա չենք»,- ասել է Սալբի Ղազարյանը: