Չի մերժի, բայց կստեղծի՞

16/06/2012

«Ինովացիոն նախարարություն ստեղծելու հարցը պետք է քննարկել գործընկերների հետ, քանի որ կան եւ կողմ, եւ դեմ փաստարկներ,- երեկ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը,- Պետք է մտածենք ոչ թե բազմաթիվ նոր նախարարություններ բացելու, այլեւ նախարարությունների օպտիմալիզացիայի մասին, որպեսզի ֆունկցիաների կրկնություններ չլինեն»։ Ըստ վարչապետի, ՏՏ ոլորտի գործընկերների առաջարկը կքննարկվի` նայելով դեպի ապագան, ելնելով նրանից, թե 10 տարի հետո ինչպիսի արդյունավետ կառավարման համակարգ պետք է լինի Հայաստանում: