Ուղարկել են 3-րդ երկիր

16/06/2012

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը երեկ տեղեկացրել է, որ հունիսի 15-ին 3-րդ երկիր է ուղարկվել ադրբեջանցի ռազմագերի Ախունդզադե Մամմադբաղիր Թալիբօղլին: Հիշեցնենք, որ նա հայ-ադրբեջանական շփման գիծն անցել եւ հայկական զինված ուժերի ստորաբաժանումներին էր հանձնվել 2012թ. հունվարի 23-ին: