Նաեւ Դավիթ Շահնազարյա՞նը

07/06/2012

Մեր տեղեկություններով` ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը կարող է միանալ ընդդիմադիր դաշտում արեւմտյան կողմնորոշում ունեցող «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ» եւ «Հանրապետություն» կուսակցությունների հավանական նախընտրական միավորմանը: Բանն այն է, որ Դ.Շահնազարյանը եւս արեւմտյան կողմնորոշում ունի: Որոշ տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ը ցանկանում է համագործակցության մղել արեւմտյան կողմնորոշում ունեցող ուժերին ու գործիչներին: Երեկ մեր թղթակիցը փորձել է Դ.Շահնազարյանից մեկնաբանություն ստանալ այս տեղեկությունների կապակցությամբ, սակայն նա չի ցանկացել իր քաղաքական գործունեության հետ կապված որեւէ հարց լսել: