Երեկ ԱԺ-ում արդեն «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի իր աշխատասենյակը զբաղեցրել էր խմբակցության նորանշանակ ղեկավար, կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Հարկաբաժնում, որտեղ գտնվում է «Ժառանգություն» խմբակցությունը, գրեթե ոչ ոք չի եղել. Ռ.Հակոբյանը միայնակ նստած է եղել այդ սենյակում: Հիշեցնենք, որ վերջինս խմբակցության ղեկավար է նշանակվել ընդամենը 2 օր առաջ տեղի ունեցած կուսակցության վարչության նիստում: Խմբակցության քարտուղար է նշանակվել Զարուհի Փոստանջյանը: Ռ.Հակոբյանը չի ցանկացել պատասխանել մեր թղթակցի այն հարցին, թե խմբակցության երկու ղեկավար պաշտոններից մեկն ինչո՞ւ չեն հատկացրել իրենց միասնական ցուցակով ԱԺ մտած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը: