2012թ. առաջին հինգ ամիսների արդյունքներով` Պետական եկամուտների կոմիտեի կողմից պետական բյուջե է ապահովվել 322 մլրդ 756 միլիոն դրամ հարկեր, տուրքեր եւ վճարներ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցում է շուրջ 14,6 միլիարդ դրամով: Ընդ որում, այս տարվա մայիսի ցուցանիշը նախորդ տարվանը գերազանցել է 6,7 միլիարդ դրամով` կազմելով 74 միլիարդ 42 միլիոն դրամ: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը: