Վերանշանակել է

05/06/2012

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Սահմանադրության համաձայն, վարչապետի առաջարկությամբ նշանակել է կառավարության անդամներից երեքին. Սերժ Սարգսյանի հրամանագրերով Էդվարդ Նալբանդյանը, Սեյրան Օհանյանը եւ Արմեն Երիցյանը համապատասխանաբար նշանակվել են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարների պաշտոններում: Այդ մասին հայտնում են նախագահի մամլո ծառայությունից: