«ԱՄՆ-ը շարունակում է մեծ հույսեր ունենալ, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը կվերսկսվի, եւ պաշտոնական Վաշինգտոնն այդ նպատակով շարունակում է իր աշխատանքը Թուրքիայի հետ»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Անդրադառնալով այն հարցին, թե պաշտոնական Վաշինգտոնը ի՞նչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացման համար, նա ասել է. «Մենք հաճախ հանդիպում ենք հայ ու թուրք ղեկավարների հետ եւ շարունակում ենք դրդել նրանց նորմալացնել երկկողմ հարաբերությունները: Մենք նաեւ շատ գոհ ենք, որ ՀՀ նախագահը կամք դրսեւորեց արձանագրությունները առաջ մղելու համար եւ դրանք Ազգային ժողովից ետ չկանչեց: Հույս ունենք, որ Թուրքիան ճիշտ քայլ կանի»: