քաղաքականություն

Կանխամտածված սադրանք

19.05.2012

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը հրապարակել է Ասոցիացիայի Խորհրդի հետեւյալ հայտարարությունը, որտեղ ասված է. «2012 թ. մայիսի 11-ին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Բաքու կատարած վերջին այցելության օրը, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի սեկտորի վարիչ Ֆուադ Ախունդովը հանդես է եկել մի հայտարարությամբ, որում նշել է, որ ներկայիս Հայաստանը ստեղծվել է Ադրբեջանի …

կարդալ ավելին

Կոալիցիայի անունը կփոխե՞ն

17.05.2012

Երեկ երեկոյան Մոսկվայից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերադառնալուց հետո իշխանական դաշտում տեղեկություններ տարածվեցին, թե որոշակիացվել է նոր կառավարության ձեւավորման հարցը: Մասնավորապես, ըստ իշխանական աղբյուրների, ռուսական ղեկավարության հետ ձեռք է բերվել ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ կոալիցիա չկազմելու պայմանավորվածություն: Խոսքը վերաբերում է զուտ ձեւաչափին, քանի որ մեր աղբյուրները չեն բացառում, որ կոալիցիա կազմելու փոխարեն` պարզապես ստորագրվի …

կարդալ ավելին

Կքննարկեն այսօր

17.05.2012

կուսակցության գործադիր մարմնի նիստում»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Իսկ ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու դեպքում ՀՀԿ-ն ո՞ր պորտֆելները կզիջի նրան` հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն ավելացրել է իր մանդատների քանակը: «Հնարավո՞ր է, որ, ի վերջո, զիջեք վարչապետի կամ ԱԺ նախագահի պաշտոնը». այս հարցին ի պատասխան` Շարմազանովն ասել …

կարդալ ավելին

Միայն գլոբալ նպատակներով

17.05.2012

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, նախընտրական շրջանում ԲՀԿ նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը երեկ տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, ասված է. «Խորհրդարանական ընտրություններից հետո քննարկվող ամենաակտուալ թեմաներից մեկը ԲՀԿ-ի հնարավոր մասնակցությունն է ապագա կոալիցիոն կառավարությանը: Ի գիտություն բոլոր քաղաքագետների, վերլուծաբանների, քաղաքական գործիչների, ուզում եմ մեկ անգամ եւս ընդգծել, որ որեւէ կոալիցիա մեզ համար չի կարող …

կարդալ ավելին

Facebook-ի հույսին

17.05.2012

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը երեկ հանդիպել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկայայի հետ` վերջինիս խնդրանքով: Այդ մասին Օսկանյանը երեկ գրել է Facebook-ի իր էջում: «Տիկին Շեկերինսկայան ցանկանում էր լսել իմ մեկնաբանությունները եւ գնահատականները` ընտրությունների ընթացքի, արդյունքների, ինչպես նաեւ` դիտորդների գործունեության վերաբերյալ»,- գրել է նա` տեղեկացնելով նաեւ, որ դիտորդական առաքելության ղեկավարին …

կարդալ ավելին

Օսկանյանը` ԱԺ նախագա՞հ

17.05.2012

Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ի հետ հնարավոր կոալիցիա կազմելու պատճառով ԲՀԿ-ում դժգոհությունը մեծանում է: Հիշեցնենք, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, թե ինքը ձեւական կոալիցիայի պատասխանատվության տակ չի մտնի: Արդեն տեղեկացրել էինք, որ ԲՀԿ ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը նույնպես դեմ է կոալիցիա կազմելուն: Մեր տեղեկություններով, իրականում ԲՀԿ-ում դժգոհողների քանակն ավելի մեծ է, …

կարդալ ավելին

Մոսկվան արդյունքներին «հավատում» է

17.05.2012

Նախագահ Սերժ Սարգսյանին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ընդունելության չարժանացնելու հարցը, երկու օր է, դարձել է քաղաքական շրջանակներում քննարկվող հիմնական թեմաներից մեկը` դրանից բխող ու ամենահեռուն տանող եզրահանգումներով: Գրեթե բոլոր քննարկումներն ու վերլուծությունները հանգում են նրան, որ Ս. Սարգսյանին չընդունելով, Պուտինն արտահայտել է իր վերաբերմունքը ՀՀ խորհրդարանական ընտրությունների, մասնավորապես` դրանց արդյունքում ռուսական կողմնորոշում ունեցող ԲՀԿ-ի, …

կարդալ ավելին

Ընդունել է Շավարշին

17.05.2012

Երեկ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ: Ըստ ԼՂ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության, հանդիպմանը քննարկվել է արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԼՂ արտգործնախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը։

կարդալ ավելին

ՀՀԿ-ականը հանգստանում է

17.05.2012

ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ով Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում զբաղեցնում է 178-րդ հորիզոնականը եւ, ամենայն հավանականությամբ, այլեւս չի լինի նորընտիր Ազգային ժողովում, այժմ հանգստանում է, եւ առաջիկա իր ծրագրերի մասին կխոսի միայն 10 օր անց: «Ես ձեզ բազմիցս ասել եմ իմ գործելաոճի մասին եւ այժմ էլ կրկնում եմ, որ դեռեւս …

կարդալ ավելին

Րաֆֆին հեռանո՞ւմ է

17.05.2012

«Ժառանգություն» կուսակցության շուրջ ծավալվող խոսակցությունները շարունակվում են, եւ, որքան այդ ուժի ներկայացուցիչները խուսափում են մեկնաբանություններ տալ, այնքան նոր վարկածներ են շրջանառվում քաղաքական կուլիսներում: Մասնավորապես, շարունակում են տեղեկություններ շրջանառվել այն մասին, որ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն, այնուամենայնիվ, հրաժարվելու է պատգամավորական մանդատից, ինչի արդյունքում սպասվում են փոփոխություններ նաեւ համամասնական ցուցակում: Մեր տեղեկություններով, Ր. Հովհաննիսյանը դեռեւս հապաղում է …

կարդալ ավելին

Հմայակը հասկացվե՞լ է

17.05.2012

ԲՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած` Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը նախօրեին հանդիպել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, եւ, ինչպես ինքն է ասել «Ազատություն» ռ/կ-ին, քննարկված հարցերի թվում է եղել նաեւ ՀՀԿ-ի հետ կառավարություն կազմելու խնդիրը: Ըստ Հովհաննիսյանի, այդ հարցում Ծառուկյանը «շատ ժողովրդավար է», հակված է որոշում կայացնելուց առաջ լսել բոլորի կարծիքները: Նա ասել …

կարդալ ավելին

«Մենք արդեն սովոր ենք, որ ԲՀԿ-ում տարբեր կարծիքներ են հնչում»,- ասում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը

17.05.2012

– Քաղաքական դաշտում համոզվածություն կա, որ ԲՀԿ-ն նորից ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ կոալիցիա կկազմի: Ի՞նչ քննարկումներ են ընթանում: – Հետընտրական շրջանում բնական է, երբ տարբեր քաղաքական մեկնաբաններ տարբեր սցենարներ են կանխատեսում: Բայց եւս մեկ անգամ կրկնեմ, որ կուսակցությունը դեռ պաշտոնապես չի քննարկել կոալիցիա կազմելու հարցը: Ասեմ, որ ՀՀԿ-ն ստացել է մեծամասնություն եւ բավականին ավելացրել է …

կարդալ ավելին

Պարադոքսալ Հայաստան

17.05.2012

«Սերժ Սարգսյանը Մոսկվայում կարժանանա վարչապետի մակարդակով ընդունելության, քանի դեռ չի կարողանում պարադոքսից դուրս գալ եւ հստակ պատասխանել` ՀՀ-ն իրեն տեսնո՞ւմ է ԱՊՀ մաքսային միությունում, թե՞ ոչ, իսկ ՀՀ-ի պատասխանը միշտ եղել է` «թող կառույցը կայանա, մենք հետո կտեսնենք»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը` գնահատելով փաստը, որ Սերժ Սարգսյանը Մոսկվայում …

կարդալ ավելին

Սպասում է

17.05.2012

«Հայաստանի պահպանողական կուսակցությունը դեռ մեկ-երկու շաբաթ էլ կդիտի, կուսումնասիրի քաղաքական մթնոլորտը, իսկ ապա` հանդես կգա գնահատականներով»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը` նշելով, որ հիմա կոռեկտ չի համարում որեւէ կարծիք հայտնել, քանի որ իրենք մասնակից չեն եղել մայիսի 6-ի ընտրական գործընթացներին: «Մենք կսպասենք` մինչեւ քաղաքական բոլոր ուժերը հանդես գան իրենց գնահատականներով, հետո …

կարդալ ավելին

Եվրոպական անուրջներ

17.05.2012

«Հայաստանը նայում է Եվրոպային»: Այսպիսի վերնագրով հոդված է հրապարակել վարչապետ Տիգրան Սարգսյանը ռուսական «Վեդոմոստի» պարբերականում: Խոսելով ԱՊՀ գործունեության մասին` Տ. Սարգսյանը շեշտել է, որ «Հայաստանը ԽՍՀՄ նախկին տարածքում ինտեգրման գործընթացներին զուգահեռ` սկսում է Եվրամիության հետ տնտեսական մերձեցման բանակցություններ»: «Մենք միշտ հանդես ենք եկել` որպես ԱՊՀ ու ԵվրԱզԷս-ի շրջանակում տնտեսական կապերի խորացման ակտիվ կողմնակից: Միեւնույն ժամանակ, …

կարդալ ավելին

Դիմել են Սահմանադրական դատարան

17.05.2012

Սահմանադրական դատարանի մամուլի պատասխանատու Հովհաննես Պապիկյանը երեկ news.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է այն տեղեկատվությունը, որ ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Սամվել Հարությունյանը (թիվ 37 ընտրատարածք), Նիկոլ Փաշինյանը (թիվ 7 ընտրատարածք), Մանուել Գասպարյանը (թիվ 3 ընտրատարածք), եւ Լեւոն Զուրաբյանը (թիվ 9 ընտրատարածք) ՍԴ են դիմել` վիճարկելով ընտրությունների արդյունքները: Հիշեցնենք, որ երեկ ընտրախախտումները վիճարկելու համար …

կարդալ ավելին

Անհատապես

17.05.2012

«Սերժ Սարգսյանն առաջիկա 5 տարիներում դարձավ դրության տերը` անհատապես»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, ըստ որի` հենց խորհրդարանական ընտրություններն էլ ամրապնդեցին գործող նախագահի դիրքերը: Խոսելով Ռոբերտ Քոչարյանի մասին` Հայրիկյանն ասել է. «Մեկ այլ անհատ, ով երազում էր չդառնալ երիտասարդ թոշակառու, հասկացավ, որ ամենից լավ տեղն իր համար թոշակառու լինելն է: Հիշում …

կարդալ ավելին

Մանդատներս ո՞ւմ նվիրեմ

17.05.2012

Այսօր երեկոյան Հանրապետական կուսակցությունում տեղի է ունենալու գործադիր մարմնի նիստ, որի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը ԳՄ անդամների հետ քննարկելու է ԱԺ-ում իրենց խմբակցության պատգամավորների ցուցակը, Կառավարության կազմի հնարավոր փոփոխությունները, եւ, որ ամենակարեւորն է` ԲՀԿ-ի հետ նոր կոալիցիա կազմել-չկազմելու հարցը: Ինչպես հայտնի է, նախագահ Սերժ Սարգսյանն անցած 2 օրերին Մոսկվայում էր եւ, ամենայն հավանականությամբ, վերը նշված …

կարդալ ավելին

«Քարքզարշավից հետո քաղաքական եթերը նորից կանգնեց կոտրված տաշտակի առջեւ»

17.05.2012

– Ձեր դիտարկմամբ` ինչպիսի՞ն էր նախընտրական քարոզարշավի լուսաբանումը: – Պետք է ասել, որ անցած ընտրություններն ամենահաջողվածն են` քարոզարշավի լուսաբանման առումով: Ի տարբերություն նախորդ ընտրությունների` իշխող կուսակցությունների օգտին շատ մեծ խախտումներ, երբ գերակշռում էր մեկ կուսակցության օգտին լուսաբանումը, չկային: Այս անգամ ոչ մեր գործընկերները` Երեւանի մամուլի ակումբը, ոչ էլ մենք լուրջ խախտումներ, թերություններ չենք արձանագրել: Մենք …

կարդալ ավելին

Չեն կրակել

17.05.2012

Երեկ հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տեղի է ունեցել ԵԱՀԿ հերթական մշտադիտարկումը: Այդ ընթացքում որեւէ միջադեպ տեղի չի ունեցել: Ադրբեջանական կողմից մշտադիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, նրա օգնական Անտալ Հերդիչը, Կասպրչիկի գրասենյակի պատասխանատու Պիտեր Քին եւ Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ Անդրեյ Բարաշկինը: Հայկական կողմից մշտադիտարկմանը մասնակցել են գործող նախագահի …

կարդալ ավելին