Սպասում է

17/05/2012

«Հայաստանի պահպանողական կուսակցությունը դեռ մեկ-երկու շաբաթ էլ կդիտի, կուսումնասիրի քաղաքական մթնոլորտը, իսկ ապա` հանդես կգա գնահատականներով»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը` նշելով, որ հիմա կոռեկտ չի համարում որեւէ կարծիք հայտնել, քանի որ իրենք մասնակից չեն եղել մայիսի 6-ի ընտրական գործընթացներին: «Մենք կսպասենք` մինչեւ քաղաքական բոլոր ուժերը հանդես գան իրենց գնահատականներով, հետո միայն մեր կուսակցությունը կհայտնի իր կարծիքը»,- նշել է նա` ավելացնելով, որ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում իրենք հիմնականում եղել են դիտորդի կարգավիճակում` ուսումնասիրելով քաղաքական զարգացումները: