Կքննարկեն այսօր

17/05/2012

կուսակցության գործադիր մարմնի նիստում»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Իսկ ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու դեպքում ՀՀԿ-ն ո՞ր պորտֆելները կզիջի նրան` հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն ավելացրել է իր մանդատների քանակը: «Հնարավո՞ր է, որ, ի վերջո, զիջեք վարչապետի կամ ԱԺ նախագահի պաշտոնը». այս հարցին ի պատասխան` Շարմազանովն ասել է. «Քանի դեռ պաշտոնապես որոշումներ եւ քննարկումներ չեն եղել, չի որոշվել, թե կոալիցիան ինչ ներկապնակ կունենա, կամ ընդհանրապես կլինի՞ կոալիցիա, օդում են բոլոր այն տեսակետները, թե ով ինչ կզիջի կամ ինչ կանի: Բայց քաղաքականությունը փոխզիջումների արվեստ է»: