Մերժել են Դալլաքյանին

12/05/2012

Թիվ 30 ԸԸՀ-ն երեկ միաձայն մերժել է մայիսի 6-ի ընտրություններին մեծամասնական ընտրակարգով այս ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Վիկտոր Դալլաքյանի դիմում-բողոքը, որով վերջինս պահանջում էր անվավեր ճանաչել այս ընտրատարածքի քվեարկության արդյունքները: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում 2400 ձայների առավելությամբ հաղթել է անկուսակցական Էդմոն Մարուքյանը: Ըստ tert.am-ի` Էդմոն Մարուքյանն իր հաղթանակը բացատրել էր նրանով, որ Վանաձորը բացառիկ քաղաք է, եւ, որ վանաձորցիները միշտ էլ անակնկալներ են մատուցել ՀՀ իշխանություններին: Նա նաեւ կարծիք էր հայտնել, որ վանաձորցիները Վիկտոր Դալլաքյանին չէին ներել անդամագրումը ՀՀԿ-ին: