«Անցած խորհրդարանական ընտրությունները Հայաստանում թեեւ ավելի լավն էին, քան նախորդը, սակայն դեռ շատ անելիքներ կան»,- երեկ հայտարարել է Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական եւ բարեփոխումների կուսակցության (ELDR) նախագահ Գրահամ Ուաթսընը Երեւանում կայացած կուսակցության տարեկան նիստի ժամանակ: Ուաթսընը Հայաստանում է ՀՀՇ կուսակցության հրավերով, որը եւս ELDR-ի անդամ է: «Թույլ տվեք ասել, որ դեռ շատ անելիքներ կան: Դե գիտեք… արագ հօդս ցնդող թանաքների մասին, եղել են համայնքներ, ուր, պարզվում է, քվեարկել է բնակչության 102 տոկոսը, սրանք բոլորը մտահոգությունների առարկա են»,- ասել է Գրահամ Ուաթսընը, ում ղեկավարած ELDR-ն իր կողմից մոնիտորինգի է ենթարկել հայաստանյան խորհրդարանական ընտրությունները: