Ապատեղեկատվություն

10/05/2012

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը երեկ հերքել եւ «ապատեղեկատվություն» է որակել ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությունը, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի Մարտունու հատվածում հայկական «դիվերսիոն» մի խմբավորում, նախօրեի առավոտյան, ադրբեջանական կողմ ներթափանցելու փորձ է արել, ինչի հետեւանքով` մեկ հայ զինծառայող է սպանվել: