Բանակցում են

10/05/2012

«Այժմ գնում են բանակցություններ: Ընդամենը մի քանի օր հետո ամեն ինչ պարզ կլինի… ՀՀԿ-ն հակված է կոալիցիա կազմել»,- երեկ «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` ի պատասխան հարցին, թե ո՞ր կուսակցությունների հետ կոալիցիա կկազմի ՀՀԿ-ն, կամ ընդհանրապես կոալիցիա կկազմի՞, թե՞ ոչ: Տ.Սարգսյանը չի մանրամասնել, թե որ կուսակցությունների հետ են ընթանում այդ բանակցությունները: Նույն հարցերին պատասխանելով` ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն էլ հայտարարել է, թե հետագա կոալիցիան պետք է լինի «գաղափարական կոալիցիա»: «Եթե մի քանի կուսակցություն իրար կողքի կանգնում եւ համագործակցում են, ապա գաղափարապես նույն ուղղվածությունը պետք է ունենան»,- ասել է ԱԺ նախագահը` կրկին չմանրամասնելով, թե ԱԺ անցած որ կուսակցություններն են ՀՀԿ-ին գաղափարակից: