«Այսօր, ցավոք սրտի, Կոնգրեսին ժողովուրդն այլեւս ուժային կենտրոն չընկալեց, որովհետեւ իշխանությունները համատարած իրենց ընտրակաշառքով, անսահման ցինիզմով, ժողովրդի վրա վարչական ռեսուրսով, անսահման ճնշումով, ժողովրդին թույլ չտվեցին կողմնորոշվելու: Եթե թույլ տային, ապա միգուցե իրենք ընկալեին ՀԱԿ-ին որպես ուժային կենտրոնի, բայց ՀԱԿ-ի սխալների արդյունքում հնարավորություն ընձեռվեց իշխանությանը ժողովրդին ապակողմնորոշել»,- երեկ news.am-ին ասել է ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը` միաժամանակ հավելելով, թե անկախ դրանից, այսօր ՀՀ-ում սահմանադրական կարգ կարող է հաստատել միայն ՀԱԿ-ը: